Սկսուեց Ամերիկայի և Գանատայի Թեքէեան մշակութային միութեան ապրիլեան քառօրեայ պատերազմում հերոսաբար զոհուած զինուորների ընտանիքներին բաժանել նիւթական օգնութիւն:
Ուղեկցութեամբ Մասիս քաղաքի ՀՌԱԿ-ի կողմից Աւագանու թեկնածու Սուսաննա Ղազարեանի առաջին ընտանիքը որտեղ մենք այցելեցինք՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի զինկոմիսարեատից զօրակոչուած 1996 թուականին ծնուած շարքային `Աղասի Սարմէնի Ասատրեանի ընտանիքն էր: Աղասին ապրում էր ծնողների, քրոջ տատիկի հետ հին, խարխլուած տանը: Տատիկը ասաց որ նա առանձին սենեակ չունէր, բայց չէր նեղւում –ասում էր գնամ բանակ գամ կ’աշխատեմ և նոր տուն կը կառուցեմ, անձնական սենեակ կ’ունենամ , կ’ամուսնանամ: Նա ցոյց տուեց այն բազմոցը, որի վրայ քնում էր Աղասին, Հայրը պատմում էր , որ Աղասին փոքրուց քաջ տղայ էր, չէր վախենում բանակ գնալուց…
Աղասի Ասատրեանը մահացել է Ապրիլի 2-ին Թալիշ գիւղում : Հրամանատարը ջերմադիտակով դիտարկում կատարելիս մօտ տարածութիւնում հունում յայտնաբերելով հակառակորդի մեծաքանակ ուժերի կուտակումները կազմակերպել է շրջանաձև պաշտպանութիւն, տղաների խիզախութեան շնորհիւ յաջողուել է պահել դիրքը, բայց ոչ երկար… իրենց ասուել է որ պէտք է նահանջել, սակայն Աղասին մնալով մարտնչել է և կրակել մինչև վերջին փամփուշտը, ինքը զոհուել է փրկելով ընկերների կեանքը: Թշնամին գտնելով նրա անկենդան մարմինը խոշտանգել են… Հայրը` Սարմէն Ասատրեանը պատմում էր, որ ՀՀ ՊՆ դատաիրաւական մարմինների հետ հայց են ուղարկել Եւրոդատարան , ներկայացրել են խոշտանգումների վերաբերեալ մանրամասնութիւններ : Նա ասաց, որ ԼՂՀ բանակի հրամանատարութեան հրաւէրով այդ դիրքում զոհուածների ծնողներով գնացել են այդ վայրը, խօսել են ողջ մնացած ընկերների հետ, տեղադրել յիշատակի խաչքար: Տան վերին անկիւնում Աղասիի անկիւնում մենք տեսանք իր ծառայութեան ընթացքում ստացած մի շարք Շնորհակալագրեր և շքանշաններ, ջարդուփշուր եղած հեռախօսը և այլ անձնական իրեր, որոնք հօրն էին փոխանցել ընկերները: Ընկել է հերոսի մահով:
2. Յաջորդ ընտանիքը որտեղ մենք այցելեցինք դա `Արարատի մարզի Մասիս քաղաքի զինկոմիսարեատից զօրակոչուած 1996 թուականին ծնուած` Հենրիկ Ռուտոլֆի Ղահրամանեանի ընտանիքն էր: Հենրիկ Ղահրամանեանը ապրում էր երկու սենեականոց բնակարանում: Ընտանիքը Մասիս քաղաք է տեղափոխուել վերջերս, նրանք ապրում էին Ռուսաստանում , իրենց համեստ պիզնէսը ունէին, Հայաստան
էին եկել որպէսզի որդին ծառայութեան անցնի Հայոց Բանակում: Նա միշտ ասել է, որ ինքը պետք է զինուորական ծառայութիւնը անցնի հայրենիքում : Ապրում էր ծնողների և քրոջ հետ: Մայրը պատմում էր, որ իրենք զարմացած էին երբ իրենց պատմել են թէ իրենց թուլակազմ տղան ինչ կատաղի մարտի է բռնուել թշնամու կողմից յանպատրաստի գրոհի ժամանակ: Զոհուելուց մէկ ամիս առաջ նրան տրամադրել էին փոքրիկ արձակուրդ քրոջ նշանադրութեանը մասնակցելու համար: Շատ ուրախ ու գոհ էր իր ծառայութիւնից և ընկերներից …
Ռուտոլֆը մահացել է Ապրիլի 2-ին «Սիս» վաշտի հրամանատարական դիտակէտի մատոյցներում ծաւալած մարտական գործողութիւնների ժամանակ, հակառակորդի մեծաքանակ վարձկան դիւերսանտների դէմ մարտում, թշնամուն մեծաքանակ կենդանի ուժի կորուստ են պատճառել ու ընկել քաջի մահով:
3. Ընտանիքը որտեղ մենք այցելեցինք`Արարատի մարզի Մասիսի զինկոմիսարեատի Դարբնիկ գիւղից զորակոչուած 1996 թուականին ծնուած շարքային Ժորա Արթուրի Եսայեանի ընտանիքն էր: Ժորա Եսայեանը ապրում էր ծնողների, տատիկի և երկու եղբայների հետ: Կրտսեր եղբայրը նոյնպէս բանակում է, իսկ փոքրը` 14 տարեկան է: Փոքրուց նա մարզւում ու ֆիզիքապէս ամուր մարմին ունէր, մայրը`Մարինէն պատմում էր- ժորան բանակ գնալու առիթով ազգականների հետ հրաժեշտի հաւաքոյթի ժամանակ բոլորին ասում էր` գնամ թուրքերին հարիւրներով սատկացնեմ գամ հանգիստ ապրենք: Իր ուժերի վրայ վստահ, քաջարի ու համարձակ էր Ժորան , բոլորովին չէր վախենում և ուզեցել է Ղարաբաղում ծառայի:
Եւ ճակատագրի բերումով ծառայութեան է անցնում հէնց Ջաբրահիլում: Մարտական դիրքի վրայ թշնամու յանկարծակի յարձակման ժամանակ անձնակազմը չի երկնչել և քայլ անգամ չի նահանջել , ցուցաբերելով խիզախութիւն ու արիութիւն` փորձել է բոլոր հնարաւոր միջոցներով պաշտպանել և յետ շպրտել հակառակորդին: Դիրքերում ծաւալուած թէժ ու անհաւասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է , սակայն յայտնուելով ծուղակում մինչև վերջին փամփուշտը կրակել է ու ընկել քաջի մահով: Ժորա Եսայեանը մահացել է Ապրիլի 2-ին իսկ կտտանքների ենթարկուած , խոշտանգուած , գազազած թուրքի կողմից յոշոտուած դիակը Կարմիր Խաչի օգնութեամբ փոխանակուել է Ապրիլի 10-ին: Ժորայի հեռախօսը յայտնուել է թշնամու ձեռքին, նրանք զանգահարել են ծնողներին և ասել , որ նա իբր կենդանի է և իրենք մորթում են նրան, բայց իրականում նա արդէն մահացած է եղել:
4. Օրուայ վերջին ընտանիքը որտեղ մենք այցելեցինք`Արարատի մարզի Մասիսի զինկոմիսարեատի Այնթափ գիւղից զօրակոչուած 1991 թուականին ծնուած աւագ լէյտենանտ Աշոտ Շաւարշի Զոհրաբեանի ընտանիքն էր: Նա պայմանագրային ծառայութեան է անցել սիրելով զինուորական գործը: Նա ապրում էր ծնողների և քոյրերի հետ: Կենսախինդ, ռազմական գործի լաւ գիտակ էր, իր հրամանատիրութեան ենթակայ զինուորները սիրում ու մեծարում էին նրան: Նա նշանուել էր իր մահանալուց երեք ամիս առաջ, այս աշնանը պէտք է ամուսնանար: Իր իմաստուն ռազմավարական քայլերի հետևանքով իր դիրքում ոչ մի զինուոր չի մահացել: Դիրքի ամէնավտանգաւոր վայրը հսկելու ինքն է գնացել , խնայելով անփորձ զինուորին: Ըստ նախնական տուեալների Աշոտ Զոհրաբեանը հակառակորդի կողմից արձակուած ՍՎԴ տիպի զէնքի կրակոցից գլխի աջ շրջանում ստացել է մահացու հրազէնային գնդակային վիրաւորում: Գիւղական համայնքը ի պատիւ նրա վառ յիշատակի տեղադրել է խաչքար – յուշաքար , որի պաշտօնական բացմանը մասնակցեցինք նաև մենք:
Ուղեկցութեամբ Վանաձոր քաղաքի ՀՌԱԿ-ի կողմից Աւագնու թեկնածու Նելլի Կիւլզատեանի, ընտանիքը որտեղ մենք այցելեցինք՝ Լոռու մարզի, Վանաձոր քաղաքից զօրակոչուած 1981 թուականին ծնուած պայմանագրային զինծառայող Դաւթեան Կարէնի ընտանիքն էր: Դաւթեան Կարէնի հայրը՝ Պարգեւը Արցախեան
ազատագրական պայքարի շարժման առաջին օրերից, որպէս կամաւոր 1990 թուականին մեկնել է Արցախ: Մարտնչել եւ վերադարձել է ռազմաճակատից: Երբ Կարէնը իր ընտանիքի անդամներին յայտնում է, որ ցանկանում է շարունակել իր զինուորական ծառայութիւնը որպէս պայմանագրային ծառայող, մայրը եւ կինը դէմ են եղել, խնդրել են որ չգնայ, մնայ ընտանիքի հետ: Բայց նա մնացել է անդրդուելի: Կարէն Դաւթեանը ջոկատի գնդացրորդն էր: Ունէր աներեր ձեռք, սուր աչք: Հերթական մարտական հերթապահութեան ժամանակ մարտական առաջադրանք կատարելիս, հրտապութիւնից ելնելով, N22մարտական դիրքից N 19 մարտական դիրք վերախմբաւորում կատարելիս, ձնահոսքի պատճառով ընկնում է ձորը ու մահանում թթուածնային անբաւարարութիւնից: Նրա մահից յետոյ կնոջը եւ երկու երեխաներին տրամադրուել է երկսենեականոց բնակարան որի վերանորոգչական աշխատանքներն շարունակւում են: Մենք գումարը յանձնեցինք այդ բնակարանում:
Յաջորդ ընտանիքը որտեղ մենք այցելեցինք դա Լոռու մարզի, Վանաձոր քաղաքից զօրակոչուած 1996 թուականին ծնուած Մինասեան Հայկի ընտանիքն էր: Նա ապրում էր խիստ անբարեկարգ երկու սենեականոց բնակարանում ծնողների եւ 3 քոյրերի հետ: Նա տան միակ արու զաւակն էր: Մինասեան Հայկը աւագ ռատիոհեռախօսավարն է, կարեւոր հաղորդագրութիւնների մասին առաջինն էր իմանում եւ արագ կատարում բոլոր հրամանները: Հայրը՝ Սամուէլը պատմում էր, որ մահուան օրը խօսել է որդու հետ, նա հանգիստ էր բայց քչախօս: Ընդհանրապէս նա հասկանալով ընտանիքի սոցիալական ծանր վիճակը շատ քիչ բան էր ուզում ծնողներից՝ մէկ-մէկ մարտկոց, սափրուելու եւ այլ հիգենիկ պարագաններ: Ուրախ ուկատակասէր էր, քոյրերի հետ շատ կապուած… Վանաձոր քաղաքում իր դպրոցում բացուել է Հայկի անունով դասարան: Մինասեան Հայկը հետամուտ պարգեւատրուել է ԼՂՀ եւ ՀՀ Արիութեան շքանշանով:
Միւս ընտանիքը որտեղ եղանք Լոռու մարցի, Վանաձոր քաղաքի Զինկոմիսարիատից զօրակոչուած 1997 թուականին ծնուած շարքային Քալաշեան Սպարտակի ընտանիքն էր: Նրանց ընտանիքը ապրում էր երկու սենեականոց բնակարանում՝ ծնողների եւ կրտսեր Հայրը՝ Սարգիսը պատմում էր, որ ինքը նոյնպէս 25 տարի առաջ մասնակցել է Արցախեան պատերազմին:
Սպարտակը 1992 թուականին զոհուել է 19 տարեկան հասակում Մարտակերտում: Հայրը մեծ հպարտութեամբ ասում էր, որ իր հերոս տղան դաստիարակուել է հայրենասիրական մթնոլորտում, դեռ մանկուց նա գիտէր ինչ է պատերազմը, ուր է գնացել հայրը, երբեք մօրը չէր հարցնում երբ կը գայ հայրը, գիտէր լուռ սպասել: Սպարտակ Քալաշեանը հօրը ասում էր արի դիրքեր, մեզ սովորեցնելու շատ բան ունես: Հայրը՝ Սարգիսը ասում էր – այս սերունդը աւելի ուժեղ է քան մենք:
Ի դէպ Քալաշեանների ընտանիքը որոշել է արու զաւակ ունենալ Սպարտակ անունով:
Յաջորդ ընտանիքը ապրում էր Սպիտակ քաղաքից 40 քիլոմեթր հեռաւորութեան վրայ գտնուող Կաթնաջուր գիւղում: Լոռու մարզի, Սպիտակ քաղաքից զօրակոչուած 1996 թուականին ծնուած շարքային Վարդերեսեան Արտեոմի ընտանիքը ապրում էր գիւղապետարանի յարակից տարածքում: 1988 թուականի աւերիչ երկրաշարժի ժամանակ նրանց գիւղը լինելով երկրաշարժի էփիկենտրոնի հարեւանութեամբ (Նալբանտ) շատ չի տուժել քանի որ կառուցուած է եղել ամուր քարից: Արտեոմի պապը՝ Անդրանիկը ֆիտային է եղել, հայրը՝ Արսէնը նոյնպէս Արցախեան պատերազմի մասնակից, քաջ ու պինդ տղայ են մեծացրել: Դպրոցում լաւ է սովորել, խելացի էր, ցանկացած մեքենայից գլուխ էր հանում: Հայրը ասում էր որ բոլորովին չէր վախենում բանակ գնալուց: Ծնողները ցոյց տուեցին մի քանի շնորհակալագրեր դասակի լաւագոյն զինծառայութեան համար: Հայրը պատմում էր, որ Արտեոմի մօտ՝ դիրքերում է եղել նրա մահուանից մէկ օր առաջ: Արտեոմը մահացել է դիրքերում գիշերային հերթափոխում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակուած հրազէնային գնդակից: Վարդերեսեանների մայրը երազ է տեսել որտեղ Արտեոմը գալով տուն ասել է – Ես վերադարձայ: Ընտանիքը որոշել է արու զաւակ ունենալ: Վարդերեսեան Արտեոմը յետմահու պարգեւատրուել է ՀՀ եւ ԼՂՀ շքանշաններով:
Բոլոր զինուորները յետմահու պարգևատրուել են ԼՂՀ և ՀՀ արիութեան շքանշանով:
Գայանէ Մուրատեան
(Վարիչ ԹՄՄ-ի Հայաստանի Գրասենեակին)