Հրատապ։ Քիչ առաջ Սերժ Սարգսեանը հրաժարական տուեց ՀՀ վարչապետի պաշտօնից

Սերժ Սարգսեանի յայտարարութիւնը

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Դիմում եմ Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց,
դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժուարութեամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին,
դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամուածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգութիւնը տղամարդու պէս ապահովողներին,
դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինուորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին, դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։
Որպէս երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։
Նիկոլ Փաշինեանը ճիշդ էր։ Ես սխալուեցի։ Ստեղծուած իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մէկին ես չեմ գնայ։ Դա իմը չէ։
Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտօնը։
Փողոցի շարժումն իմ պաշտօնավարման դէմ է։
Ես կատարում եմ ձեր պահանջը։
Խաղաղութիւն, ներդաշնակութիւն և տրամաբանութիւն մեր երկրին»: