ՌԱԿ. Գերագոյն խորհրդի նախագահ Վարդան Նազիրեանը հանդիպել է Արցախի նախագահ Բակօ Սահակեանի հետ

Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակօ Սահակեանը Մայիս 22-ին ընդունել է Ռամկավար Ազատական կուսակցութեան գերագոյն խորհրդի Նախագահ Վարդան Նազերեանին:

Հանդիպմանը քննարկուել են արտաքին եւ ներքին քաղաքականութեանն ու Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչուող մի շարք հարցեր:

Նախագահը կարեւորել է աւանդական կուսակցութիւնների հետ մշտական երկխօսութեան ամրապնդումը՝ այն համարելով Հայրենիք-Սփիւռք կապերի գործնական դրսեւորումներից մէկը: