Հայաստանի Հանրապետութեան կեդրոնական դրամատունը, Սեպտեմբեր 25-ին, շրջանառութեան մէջ դրած է «Հայկական գորգ» շարքի «Վիշապագորգ», «Արեւագորգ», «Արծուագորգ», «Խորանագորգ», «Խաչխորան գորգ», «Մեղուաբուն գորգ», «Կենաց ծառ գորգ», «Վահանով (վահանակիր) գորգ», «Որոտան գորգ», «Պռոշաբերդ գորգ» արծաթէ յուշադրամները:
ՀՀ կեդրոնական դրամատան հասարակայնութեան հետ կապերու ծառայութեան տեղեկութիւններով՝ յուշադրամներու դիմերեսին պատկերուած է ՀՀ զինանշանը եւ Ծաղկախաչ գորգի զարդանախշ (15-րդ դար, Վասպուրական):
Յուշադրամներու դարձերեսին պատկերուած են Վիշապագորգը (17-րդ դար, Արցախ), Արեւագորգը (18-19-րդ դարեր, Արցախ), Ջրաբերդ արծուագորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Խորանագորգը (19-րդ դար, Շիրակ), Խաչխորան գորգը (19-րդ դարի վերջ, Սիւնիք), Մեղուաբուն գորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Կենաց ծառ գորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Վահանով (վահանակիր) գորգը (19-րդ դար, Տաւուշ), Որոտան գորգը (19-րդ դար, Սիւնիք) եւ Պռոշաբերդ գորգը (19-րդ դարի վերջ, Վայոց Ձոր):
Ճարտարագիտական չափանիշները՝
Անուանական արժէքը 1000 դրամ
Մետաղը/յարգը արծաթ 9250
Չափը 32,5 ճ 48,0 մմ
Քաշը 33,6 գ
Որակը փրուֆ
Դրամաշուրթը հարթ
Քանակը մինչեւ 500 հատ իւրաքանչիւր տեսակէն
Էսքիզներուն հեղինակներն են Աննա Խաչատրեան եւ Վարդան Վարդանեան: