Հայաստանի ՌԱԿ 23-րդ Ընդհանուր Պատգամաւորական Ժողովը

Հոկտեմբեր 31, 2015-ին Երևանում, Թէքէեան կենտրոնում տեղի ունեցաւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան 23-րդ Ընդհանուր Պատգամաւորական ժողովը, որին մասնակցում էին ՀՀ մարզային ակումբներից և շրջանակներից ընտրուած 105 պատգամւորներից 97-ը:

Մասնակցում էին նաև Սփիւռքից ժամանած հիւրեր ՌԱԿ նեկայացուցիչներ՝ ԱՄՆ-ից, Ֆրանսայից, Մեծ Բրիտանիայից, Լիաբանանից, Եգիպտոսից, Իրաքից և Յունաստանից:

Պատգամաւորական ժողովը ընդունեց նախկին ատենապետի և Հանրապետական վարչութեան անդամների հրաժարականը, որից յետոյ ընտրուեց համագումարի նախագահութիւն և հաստատուեց օրակարգ:

ՌԱԿ Հանրապետական վարչութեան գործունէութեան հաշուետուութեամբ հանդէս եկան ատենապետ Յակոբ Աւետիքեանը և նախկին վարչութեան այլ անդամներ:

Համագումարը ընդունեց մի շարք բանաձևեր այդ թւում նաև սահմանադրութեան բարեփոխումների հանրաքուէի կապակցութեամբ: Կուսակցութեան համագումարը իր անդամներին և համակիրներին կոչ արեց յառաջիկայ հանրաքուէում կողմ քուէարկել սահմանադրական բարեփոխումներին:

Համագումարում ընտրուեց 20 հոգուց բաղկացած վարչութիւն և դիւանի կազմ:

Ռամկավար Ազատական Կուսակցութեան 23-րդ համագումարը ՌԱԿ ատենապետ ընտրեց Յակոբ Աւետիքեանին:

                                                                       ՌԱԿ Հանրապետական վարչութիւն