Ապրիլի 23-ին Ս. Պատարագի ընթացքում ուխտաւորները հնարաւորութիւն պիտի ունենան համբուրելու Շուրիշկանի հրաշագործ Աւետարանը

Մայր Աթոռից տեղեկանում ենք, որ Ապրիլի 23-ին Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի տարուելու է Շուրիշկանի հրաշագործ Աւետարանը:

Ապրիլի 23-ին` Կրկնազատկին, հաստատուած աւանդոյթի համաձայն Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս բերուելու է Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցիէն Շուրիշկանի նշանաւոր Աւետարանը:

Մատուցուած ուխտի Ս. Պատարագի ընթացքում ուխտավորները հնարավորութիւն ունենալու են համբուրելու հրաշագործ Ս. Աւետարանը և ստանալու նրա օրհնութիւնը: