ՌԱԿ-ի Կենտրոնական Վարչութիւնը կը շնորհաւորէ Արցախի Հանրապետութեան վերընտրուած նախագահ՝ Բակօ Սահակեանը

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Կենտրոնական Վարչութիւն

 

Երեւան¸ 20 Յուլիսի 2017 թ.

Արցախի Հանրապետութեան  նախագահ

Պարոն Բակօ Սահակեանին

Մեծարգոյ Պարոն Նախագահ,

Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կենտրոնական Վարչութիւնը եւ Գերագոյն Խորհուրդը սրտանց շնորհաւորում են Ձեզ՝ Արցախի Հանրապետութեան Նախագահի պաշտօնում վերընտրուելու կապակցութեամբ:

Համոզուած ենք, որ Ձեր ղեկավարութեամբ Արցախի Հանրապետութիւնում շարունակուելու է տնտեսական, քաղաքական և գիտամշակութային առաջընթացը: Վստահ ենք նաև, որ Ձեր պաշտօնավարման նոր ժամանակահատուածում ևս հայկական երկու պետութիւնների և սփիւռքի տնտեսական ու հոգևոր սերտ փոխգործակցութիւնը շարունակուելու է և էլ աւելի է ամրապնդուելու:

Շնորհաւորելով և մաղթելով Ձեզ քաջառողջութիւն, ուժ ու կորով, վստահ ենք, որ մեկնարկած ծրագրերը և նախանշուած աշխատանքները բարեյաջող աւարտի կը հասցնէք՝ ի շահ Արցախի և համայն հայութեան բարօրութեան¸ որի համար պատրաստակամ ենք շարունակելու մեր համագործակցութիւնը:

 

ՌԱԿ Գերագոյն Խորհուրդի                      ՌԱԿ Կենտրոնական Վարչութեան

Նախագահ                                                              Ատենապետ

Վարդան Նազիրեան                                              Յակոբ   Աւետիքեան