Թորոնթոյի Ս. Երրորդութեան Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Ս. Սահակ Ս. Մեսրոպ Ազգային Շաբաթօրեայ վարժարանի շրջանաւարտները երկու հրաշալի եւ անմոռանալի շաբաթներ վայելեցին հայրենիքում:
Այս տարուայ այցելութեան նպատակադրումն էր շրջագայութիւններին զուգընթաց, ստեղծել առիթներ որպէսզի աշակերտները մասնակից դառնալով Հայաստանում ապրող իրենց համատարիքների առօրեայ կեանքին, ընկերական նոր կապեր հաստատեն:
Այդ նպատակէտից ելնելով ՝ աշակերտները մի ամբողջ օր անց կացրին Գողթ գիւղում: Նրանք ծանօթացան գիւղի առօրեային՝ օգնեցին այգեպաններին եւ համտեսեցին պտղատու ծառերի բերքը, ծանօթացան եւ մասնակից դարձան թոնրի օգտագործման, սեղանի եւ ուտեստեղէնի պատրաստման եւ կենդանիների խնամքին: Գիւղաբնակ իրենց նոր ընկերների հետ անմոռանալի ժամեր անցկացրին գիւղի դպրոցի մէջ: Օրուայ աւարտին հիւրընկալ գիւղացիները երգի եւ պարի ուրախ մթնոլորտ ստեղծեցին:
Շահեկան էր արդիական մեթոդներով ուսման առաջատար «Այբ» դպրոցի այցելութիւնը: Աշակերտները մասնակից եղան միօրեայ դասընթացքի, որի արդիւնքում իւրացրին կեն
սաբանութեան եւ հայերէն լեզուի գիտելիքները լրացնելու նոր ձեւեր: Դպրոցի աշակերտների հետ կազմակերպուած մարզական խաղը աւելի սերտ մտերմութեան առիթ ընծայեց բոլորին:
Յիշարժան էր նաեւ «Թումօ»ում (Center for creative technologies) անցկացրած օրը: 7-ժամեայ հետաքրքրական եւ կեդրոնացած
աշխատանքի աւարտին մեր դպրոցի աշակերտների երկու խմբերը, մասնագէտների համբերատար աշխատանքի շնորհիւ յաջողեցին պատրաստել, ծրագրաւորել եւ գործարկել երկու Robot-ներ,որոնք ճշգրտութեամբ կատարեցին տրուած առաջադրանքները:
Տպաւորիչ եւ ուսուցողական կաւագործութեան Ջրվէժ աւանում կազմակերպուած էր դասընթացը, ուր ի յայտ եկան աշակերտների ստեղծագործական ընդունակութիւնները: Ծրագրերին այս շարանում ականատես ու մասնակից եղան նաեւ լաւաշ թխելուն: «Մկրեան» կենտրոնում եւ ծանօթացան հայկական գորգերի առանձնայատկութիւններին եւ այլն: ականատես եղան գորգագործութեան ամբողջ ընթացքին:
Այցելեցին, ծանօթացան եւ աղօթեցին ինչպէս Էջմիածնի մայր տաճարում նաեւ Սաղմոսավանք, Ամբերդ, Կարմրաւոր, Խոր Վիրապ, Գեղարդ, Հաղարծին, Սբ. Հռիփսիմէ, Սբ. Գայիանէ, Զուարթնոց, Տաթեւ, Նորավանք, եւ Սեւանի Ս. Առաքելոց վանքերում եւ սրբավայրերում: Օշականում Սբ Մեսրոպ Մաշտոցի դամբարանի մօտ վերանորոգեցին իրենց ուխտը ՝ հաւատարիմ մնալու Սուրբի աւանդին:
Մայր Հայաստան յուշահամալիր, Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Սարդարապատ, Պարզ-լիճ, Սեւանայ լիճ եւ Խնձորեսկի այցելութիւնները խոր տպաւորութիւն ձգեցին աշակերտութեան յիշողութեան մէջ: Գառնի տաճարի այցելութիւնը զո
ւգադիպեց Վարդավառի տօնին: Իրար վրայ
ջուր ցօղելու աւանդութիւնը իր ամենակատարեալ ձեւով ճաշակեցին աշակերտները: Այդ հաճոյքը անգամ չկարողացան գերադասել «Ջրաշխարհ»ում ունեցած հաճելի ժամանցին:
Հայաստանի Հանրապետութեան կառավարական կառոյցներ այցելելով՝ աշակերտներին իր գրասենեակի մէջ ընդունեց Սփիւռքի Նախարար Տիկին Հրանուշ Յակոբեանը:
Տպաւորիչ պահերի շարքին կարե
լի է դասել նաեւ «Մարի Իզմիրլեան» Մանկատուն
այցելութիւնը: Աշակերտները իրենց նուէրներով, ու նաեւ երգերով ու ասմունքներով, խանդավառեցին երեխաներին:Այցելութիւններից յետոյ, թաղի համատարիք նոր ընկերների հետ ամենօրեայ խաղերը առիթ դարձան առաւել ջերմ կապերի եւ մտերմութեան:
Հոգեւոր առատ ու անարատ սնունդը, ընկերական հրաշալի պահերը, եւ անմոռանալի այս ճամբորդութիւնը խորը հետք թողեցին պատանիների յուշերում: