ԲԵՐՁՈՐԻ ԹԻՒ 1 ՎԱՀԱՆ ԹԷՔԷԵԱՆԻ ԱՆՈՒԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՏԱՆՈՂ ԱՍՏԻՃԱՆՆԵՐՆ ԱՅԺՄ ԱՒԵԼԻ ԳՈՒՆԵՂ ԵՒ ՈԳԵՇՆՉՈՂ ԵՆ

Ով երբեւէ եղել է Արցախի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի թիւ 1 Վահան Թէքէեանի անուան միջնակարգ  դպրոցում նկատած կը լինի, քաղաքի հրապարակից 250 աստիճաններով դէպի վեր տանող  դպրոցի անհրապոյր, կոտրուած աստիճանները:

Դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ամէն օր աշնան անձրևին եւ ձմրան ցրտին  յաղթահարելով  250  աստիճան հասնում էին դպրոց մասնակցելու դասերին:

Շուրջ 30 եւ աւելի տարիներ  չէին նորոգուել դպրոցի դասարաններն ու դպրոց տանող  աստիճանները:

Վերջին երկու ու կէս տարիների ընթացքում Թէքէեանական մեծ ընտանիքի անդամներ եւ համակիրների ջանքերով, նրանց կամաւոր ցանկութեամբ եւ բարեսրտութեամբ վերանորոգեցին դպրոցի 1-ին և 2-րդ յարկերի բոլոր դասարանները, Արցախի կառավարութեան կողմից նորոգուեց  դպրոցի տանիքն ու բարեկարգուեց ճանապարհը:

Եւ Ահա վերջերս ի շնորհիւ «Awesome» միջազգային  հիմնադրամի արցախեան մասնաճիւղի  մի խումբ երազողների ստեղծագործ մտքի և ջանքերի իրականութիւն դարձաւ նաեւ քաղաքից  դպրոց տանող  աստիճանների վերանորոգումը:

Հետաքրքրականը նորոգման նախաձեռնողական խմբի քրէաթիւ միտքն էր, ամէն աստիճան ունի իր՝ ուղերձը, ասելիքը, յորդորը, յիշեցումն ու դաստիարակչական միտումը (տես ստորեւ կցուած լուսանկարները):

Նախաձեռնող խումբը հանրութեան  իրականութիւնը դարձրեց  փոքր ինչ աւելի հիանալի, գունեղ ու իր  գործուն մասնակցութեամբ հաճելի դարձրեց դպրոցի ճամբան…

Խորին շնորհակալութիւն այս նախագծում ընդգրկուած բոլոր անձանց:

 

 

Միացեալ Նահանգների եւ Գանատայի ԹՄՄ Հայաստանեան Ներկայացուցչութեան Տնօրեէն՝

Գայանէ Մուրադեան