Նախագահ Սերժ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել «Ազգ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Աւետիքեանին՝ ծննդեան 70-րդ տարեդարձի կապակցութեամբ:
«Դուք ժամանակակից հայ լրագրութեան ակնառու ներկայացուցիչներէն էք: Մեծ է Ձեր ներդրումը նորանկախ Հայաստանի ազատ մամուլի ստեղծման եւ կայացման գործում: Սփիւռքում եւ Հայաստանում տասնամեակներ շարունակ Ձեր բեղմնաւոր գործունէութեան շնորհիւ Դուք վաստկել էք բարձր հեղինակութիւն ընթերցողի շրջանակում եւ ողջ հասարակութեան մէջ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջութիւն եւ նոր ձեռքբերումներ Ձեր շնորհակալ աշխատանքներում», ասուած է ՀՀ Նախագահի շնորհաւորական ուղերձում: