«Ճառագայթային վարչութիւններու տեխնիկական բաժնի համապատասխան որակաւորում ունեցող մասնագէտներուն դարձնել քաղաքացիական աշխատանք կատարողներ». ինչպէս կը տեղեկացնէ «Արմէնփրէս»-ը, համապատասխան նախագիծը քննարկուեցաւ կառավարութեան հերթական նիստին։
«Միջուկային անվտանգութեան կարգաւորման կոմիտէի հետ կապուած այս որոշումը կարեւոր է նրանով, որ մենք նոր ատոմակայան կառուցելու խնդիր դրած ենք։ Այստեղ էլ վաղը, միւս օրը բախուելու ենք մի իրավիճակի հետ, որ փողը կայ, նախագիծը կայ, բայց մենք չենք կարողանում իրագործել դա, որովհետեւ չունենք մասնագէտներ։ Արդեն իսկ շատ ուշացել ենք այս ճանապարհին, բայց, ինչպէս ասում են, լաւ է ուշ, քան երբեք»,- ըսած է վարչապետը։
Վարչապետը յիշեցուցած է, որ կառավարութեան քննարկումներու մէջ է, թէ ինչ ձեւի եւ որակի ատոմային էլեկտրակայան պէտք է կառուցուի Հայաստանի մէջ։
Ան նշեց, որ մոդուլեար (համեմատաչափ) ատոմային էլեկտրակայաններուն մէջ վթարի դէպքը կը համարուի օրինաւոր միջադէպ։
«Եթէ մոդուլեար (համեմատաչափ) ատոմային էլեկտրակայան է կառուցուած, եւ նրա մօտակայքում կայ բնակավայր, ու, երբ այդ էլեկտրակայանում տեղի է ունենում վթար, մօտակայ բնակավայրի բնակչութիւնը չի տարհանուում, որովհետեւ այդ վթարը շրջակայ միջավայրի համար վտանգ չի ներկայացնում եւ, ըստ էութեան, այս տեխնոլոկիայի (արուեստագիտութեան) առաւելութիւններից մէկը հէնց սա է։ Կարծում եմ, որ մեր հետագայ քննարկումների ժամանակ թեմայի մանրամասներին տիրապետելու ենք, բայց, կարծում եմ, որ սա մի տեղեկատուութիւն է, որը կառավարութիւնը պէտք է իմանայ եւ Հայաստանի քաղաքացին պէտք է իմանայ։ Բոլոր դէպքերում, առաւել եւս, միջուկային էներկետիկայի պարագայում անվտանգութիւնը շատ կարեւոր է»,- եզրափակեց վարչապետը։