Մեր հայրենիքը Հայաստանն է, մեր ծննդավայրը Արցախն է․ երբ վերադառնանք մեր հաւատքին, մեր Աստուծոյ կրկին պիտի ունենանք Արցախը։ Այս մասին «Հայացքն Արցախին» հաղորդման ժամանակ յայտարարած է Դադիվանքի նախկին վանահայր Տէր Յովհաննէսը։
«Մեր կամքին հակառակ մարդիկ գործեցին, մեր թիկունքում հակառակը գործեցին, մենք այսօր էլ նոյն մտքին ենք։ Մենք Արցախից չենք հեռացել, այսօր էլ մենք Արցախը մեր մէջ պահում ենք։ Մենք ճիշդ ենք ասել, որ չենք հեռանայ Արցախից, մեր թիկունքում մենք ասեցինք այն, ինչ-որ կայ։ Արցախը մերն է, Արցախը դրախտավայր է, մեր հայրենիքը Հայաստանն է, մեր ծննդավայրը Արցախն է, մենք պիտի վերադառնանք մեր ծննդավայրը․ դա լինելու է, վստահ եմ»,- ըսած է ան։
«Մեծ քառատոն է լինելու։ Այսօր մենք ուրիշներին ենք մեղադրում, որ ինչու հայաթափուեց Արցախը, բայց մենք մեզնից պէտք է սկսենք, մաքառուենք։
2020-ին, երբ որ գրաւեցին Արցախի մի մասը, մենք չհամախմբուեցինք։ Ես կարծում էի՝ եկեղեցիները լեփ-լեցուն կը լինէին հաւատացեալներով։ Բայց մինչեւ վերջին օրը մարդիկ անտարբեր, հաւատքից հեռացած էին եւ պատասխանը դրա ստացանք մենք։
Մինչեւ չվերադառնանք մեր հաւատքին, մեր Աստծուն, պիտի ամբողջ հայ ժողովուրդը ապաշխարհի, դարձի գայ, դրանից յետոյ կ՝ունենանք Արցախը եւ ես տեսնում եմ դա»,- ըսած է վանահայրը։