2024 թուականի երրորդ եռամսեակին Հայաստանի Համախառն Ներքին Արդիւնքը (ՀՆԱ) ընթացիկ գիներով կազմած է 2 թրիլիոն 738 միլիառ 969,1 միլիոն դրամ՝ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի 2 թրիլիոն 574 միլիառ 593,3 միլիոն դրամի համեմատ։
Այս մասին յայտնած են Հայաստանի Հանրապետութենէն՝ նշելով, որ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի նկատմամբ Հայաստանի մէջ ՀՆԱ-ն աճած է 5,2%-ով։
«2024 թ.-ի երրորդ եռամսեակում Հայաստանում մէկ շնչի հաշուով ՀՆԱ-ն կազմել է 894 հազար 328 ՀՀ դրամ, նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի՝ 872 հազար 832 ՀՀ դրամի համեմատ»,- կ’ըսուի հրապարակման մէջ: