Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել Վալերի Թունեանի «Ամենայն Հայոց Եփրեմ Ա Ձորագեղցի Կաթողիկոս (1809-1830)» ռուսերէն աշխատութիւնը:
Գրքում հեղինակը ներկայացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական իրավիճակը Երջանկայիշատակ Եփրեմ Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալութեան տարիներին: Անդրադարձ է կատարւում ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմներին, այդ քաղաքական ու պատմական իրադարձութիւնների առնչութեամբ Մայր Աթոռի դիրքորոշմանը: Վ. Թունեանը ներկայացնում է նաեւ Եփրեմ Ա Կաթողիկոսի փոխյարաբերութիւնները ռուսական եւ պարսկական տէրութիւնների հետ, ինչպէս նաեւ Մայր Աթոռի որոշ բարձրաստիճան հոգոեւորականների ազգային գործունէութիւնը:
Գիրքը հրատարակուել է «Սարգիս Գաբրիէլեան» հիմնադրամի մեկենասութեամբ: