Յիսուս Քրիստոսի արձանը գրեթէ պատրաստ է. Ծառուկեանը հետեւած է արձանի կառուցման աշխատանքներուն եւ խօսած է քննադատութիւններուն մասին

«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան նախագահ Գագիկ Ծառուկեան հետեւած է Յիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներուն։

Ծառուկեան նշած է, որ Յիսուս Քրիստոսի կոթողային արձան-համալիրի կառուցման միտքը յառաջացած է այն գիտակցումէն, որ հայը պէտք է ներկայացուի որպէս պետականօրէն առաջինը քրիստոնէութիւնը ընդունած ազգ:

Անդրադառնալով քննադատութիւններուն՝ վերջինս ըսած է, որ ինք անոնց բնական կը վերաբերի․ «Ես սա կառուցում եմ ոչ թէ եկեղեցի, այլ որպէս մշակութային կեդրոն, որպէս քրիստոնյայ ազգ։ Եթէ ես եկեղեցի կառուցէի, դնէի եկեղեցում, դա այլ բան, բայց սա ուրիշ է: Ես հաւատքով մարդ եմ, կառուցել եմ 7 եկեղեցի, 20-ից աւելին վերակառուցել եմ, որտեղ ինչ-որ հարց է եղել, աջակցում եմ, օգնում եմ: Աբովեանում էլ եկեղեցի կառուցելու համար մարդիկ կային, որ դէմ էին, բայց այսօր այդ եկեղեցում տեղ-դադար չկայ, մարդիկ ուզում են իրենց կնունքը, հարսանիքը այդտեղ կատարել»,- լրագրողներու հետ զրոյցին ըսած է ան: