Նորագոյն էլեկտրոնային սարքերու հոգեբանական և ֆիզիոլոգիական հետևանքները երեխաներու կեանքին մէջ

Նորագոյն էլեկտրոնային սարքերէն
(«iPad», «iPod», «iPhone», «MP3 player», համացանցային խաղերու շարժական սարքեր, «smart phone»ներ և այլն
) կախուածութեան հոգեբանական և ֆիզիոլոգիական հետևանքները երեխաներու կեանքին մէջ

Վերջին քսան տարիներու ընթացքին համակարգչային տեխնոլոգիաները և էլեկտրոնային սարքերը դուրս են եկել նեղ մասնագիտական, գիտատեխնիկական միջավայրից և դարձել են մեր և մեր զաւակներուն առօրեայ կեանքի անբաժան մասը` ըսեն թէ մի իւրօրինակ «կամուրջ» ներկայի գիտական ձեռքբերումներու  և ապագայի միտքերուն միջև: Տեղեկատուական և հաղորդակցական տեխնոլոգիաները փոխել են մեզ՝ որպես ժամանակակից մարդու, տեղեկատուական միջավայրը ինչպէս իր ծաւալով, այնպէս ալ՝ բովանդակութեամբ:

 

Մեր զաւակները վաղ մանկութենէն մինչև արբունքի (դեռահասութեան) տարիք (adolescence) (երբ իրենց անհատականութեան ձևաւորման փուլին մէջ յատկապէս կ’ապրին ֆիզիոլոգիական և հոգեկան զարգացման դժուարին ժամանակաշրջանը), կը հանդիպեն բազմաթիւ խնդիրներու հետ կապուած հարմարուողականութեան և ինքնորոշման, ինքնագնահատականի (estime de soi), ինքնահաստատման (affirmation de soi) և ընկերներու, տարեկիցներու շրջապատին մէջ թէ կայացման, եւ թէ հաստատման հետ։ Այս ամէնից ելնելով՝ նրանք իրենց առօրեայ խնդիրներու լուծումը կը սկսին փնտռել վիրտուալ, ոչ իրական, բայց իրենց համար հոգեբանօրէն իրական թուացող աշխարհին մէջ:

 

Ամենուրէք, երեխաների վաղ մանկութեան տարիքէն սկսած, արբունքի շրջանէն շարունակուող էլեկտրոնային սարքերից կախուածութեանը վերաբերող հարցերը կը դառնան առաւել արդիական, քանի որ աւելացել է այն սարքերուն քանակը և բովանդակային բազմազանութիւնը, որոնք պատճառ կը դառնան մեր զաւակներուն մօտ այդպիսի սարքերէն և համացանցէն կախուածութեան յառաջացման:

 

Անհրաժեշտ է նկատի առնել, որ էլեկտրոնային սարքերու չարաշահումը և համակարգչային կախուածութիւնը պակաս լուրջ հիւանդութիւն չէ, քան աւելի յայտնի կախուածութիւն-հակումները՝ օրինակ թմրամոլութիւնը, հարբեցողութիւնը, խաղամոլութիւնը և այլն, քանի որ այս դէպքում ալ կը գործէ նմանատիպ մեխանիզմներ և վարքագծային ձևեր:

 

Էլեկտրոնային սարքերուն բացասական ազդեցութիւնն առաւել ցայտուն կը ընդգծուի մեր զաւակներուն սոցիալական որակներու՝ ընկերասիրութեան, անկեղծութեան, գթասրտութեան և այլն: Էլեկտրոնային թուային սարքերէն և համացանցէն (Internet) կախուածութիւն ունեցող երեխաները հակում ձեռք կը բերեն մեկուսանալ շրջապատող իրական աշխարհէն՝ ցուցաբերելով ագրեսիւութիւն և հակասոցիալական վարքագիծ:

 

Էլեկտրոնային սարքերէն և համացանցէն կախուածութիւնը կը բնութագրուի  այնպիսի հոգեբանական և ֆիզիքական ախտանիշներով, ինչպիսիք են.
– համակարգչի առջև գտնուելու ժամանակ հրաշալի ինքնազգացողութիւն, երջանկութեան զգացում, էյֆորիայի վիճակ,
– դադարեցնելու անկարողութիւն,
– այդպիսի սարքերու առջև անցկացուող ժամանակի պարբերական յաւելում,
– ընկերներու և ընտանիքի անդամներուն անտեսում,
– այդ սարքերէն հեռու գտնուելու դէպքում զայրոյթի և դատարկութեան զգացում,
– ստախօսութիւն, ուսուցման կամ աշխատանքի հետ կապուած խնդիրներ:

Այս ամէնին կը գումարուի հետևեալ ֆիզիքական ախտանիշները՝
– մկանային լարուածութիւն,
– աչքերուն մէջ չորութեան զգացում,
– գլխացաւ,
– թիկունքի մասերուն մէջ ցաւերու կուտակում,
– անկանոն սննդակարգ,
– անձնական հիգիենայի խախտում, խեղում,
– կազդուրիչ, առողջարար քնի խանգարում և կորուստ:

 

Դպրոցահասակ երեխաներու շրջանակին մէջ համակարգչային կախուածութիւնը կանխարգիլելու նպատակաւ ծնողներուն կ’առաջարկենք՝

  • հսկել այն ժամանակի տևողութիւնը, որ իրենց զաւակներն կ’անցկացնեն համակարգչի և թուային սարքերուն առջև,
  • նպաստել նրանց մօտ հետաքրքրություններու և ընդունակություններու զարգացմանը,
  • համակարգիչներէն և թուային տեխնոլոգիաներէն ճիշդ օգտուելով՝ օրինակ ծառայել իրենց զավակներուն համար,
  • հսկել այն խաղերը և համացանցային կայքերը, որ անոնք կ’օգտուին,

Նրանց բացատրել և հիմնաւորել՝

  • հետևել համակարգչէն և էլեկտրոնային սարքերէն օգտուելու կանոններու կենսական կարևորութիւնը,
  • համակարգչի և թուային տեխնոլոգիաներու առջև ժամանակ անցկացնելու փոխարինել այլ զբաղմունքներով, զբաղուել սպորթով,
  • համակարգիչի և թուային սարքերու օգտագործել ուսման նպատակով:

Հոգեբանական-նեարտաբանական հետազօտութիւնները ցոյց են տուել, որ այս ամէնից ամէն օր օգտուող մեր զաւակները կ’ենթարկուին էլեկտրամագնիսական ճառագայթներու ազդեցութեանը, որուն  հետևանքով նրանց մօտ ժամանակի ընթացքին կարող է յառաջանալ հիւանդութիւններ, ինչպէս նաեւ այդ ամէնը  անոնց մօտ ժամանակի ընթացքին կրնայ յառաջ բերել նեարտային համակարգի խնդիրներ, գիշերները դժուարութեամբ քնանալու անհանգիստ և ակտիւ հոգեվիճակ, խրոնիկական յոգնածութեան սինտրոմ և սրտանօթային համակարգի և ստամոքսաղիքային տրակտի խանգարումներ։
Համակարգչային խաղերով տարուած երեխան իրեն կը նմանեցնէ խաղի հերոսին, ամէն կերպ փորձելով յաղթահարել խաղի փորձութիւնները` անջատուելով կեանքէն։

Յատկապէս չափահաս տարիքի գտնուող պատանիները հակում ձեռք կը բերեն շարունակ մտածելու համացանցում տեսած նիւթերու և խաղացած խաղերու մասին։ Յատկապէս վտանգաւոր են կրակոցով խաղերը, այդ կերպ նրանց ուղեղին մէջ սովորական երևոյթներ կը դառնան ակրեսիան, սպանութիւնները և ծեծկռտուքները։ Նմանատիպ խաղերը մեծ ազդեցութիւն կը թողնեն նրանց յուզական և ֆիզիքական դաստիարակութեան վրայ ձևաւորելով աղաւաղուած վարքային մոտելներ, դրանք  կը գրուեն, կը ստեղծուեն երեխաներուն անգիտակցականի և ենթագիտակցականի վրայ ազդելու համար: Էլեքտրոնային թուային սարքերու խաղերուն մէջ յաղթելու, յաղթահարելու զգացումը երեխային պատճառ կը դառնայ կախուածութեան մէջ: Նման ագրեսիւ խաղերէն երեխայի մօտ նեարտերը միշտ լարուած կը մնան, որն կ’արտահայտուի, օրինակ, նրա արտաքին աշխարհի հետ շփման ժամանակ։

Հոգեբանները կը նշեն, որ այս սարքերուն առջև անցկացուող ժամանակի սահմանափակումի հարցերը ամբողջ աշխարհին մէջ  կան ձևաւորուած տարիքային նորմեր, որոնցով, սակայն, շատ քիչերն կ’առաջնորդուին:
Ի գիտութիւն ծնողնեուն`
մինչև 3 տարեկան երեխաներուն խստիւ արգելուած է էլեկտրոնային թուային սարքերից, համացանցից և համակարգչից օգտուելը,

3-7 տարեկաններուն օրական կարելի է առաւելագոյնը 10-15 րոպէ, և ծնողներուն հսկողութիւնը պարտադրական է,
ցածր դպրոցական տարիքի երեխաները կարող են համակարգչից օգտուել 20-25 րոպէ, և ծնողներուն հսկողութիւնը պարտադրական է,
իսկ բարձր դպրոցական տարիքի երեխաները` 30-35 րոպէ, և ծնողներուն հսկողութիւնը շատ ցանկալի է:

Ծնողներուն առաւելապէս աջակցելու, առաւել տեղեկացուած դառնալու համար՝ կ’առաջարկենք և սիրով կը հրաւիրենք ներկայ գտնուիլ և մասնակցել Հայ Տունի կողմից կազմակերպուող յառաջիկայ հանդիպմանը՝ որն ութերորդն է այս տարուայ Յուլիսից կազմակերպուած հոգեբանական և տեղեկատուական ուղղուածութեամբ հանդիպումներու շարքում, ուր հոգեբանի մասնագիտական աջակցութեամբ, ինչպէս նաև մտերմիկ զրոյցի շրջանակում հնարաւորութիւն կընձեռնուի առաուել հանգամանալից դիտարկել բազմաթիւ ընտանիքներուն իրապէս մտահոգիչ այս նիւթը`էլեկտրոնային սարքերը մեր զաւակներուն առօրեայ կեանքին մէջ եւ մենք թեմայով, Շաբաթ, 16 Դեկտեմբեր 2017-ին Պոլսահայ Մշակութային Միութեան մէջ, ժամը 2։00 էն 4։00։

Նիւթը կը ներկայացնէ Հայ Տունի Սուրիահայերու ծրագրերու հոգեբանական-ընկերային հարցերու համադրող Քրիստինէ Ստեփանեանը։

Ձեր ներկայութիւնը հաստատելու համար կարող էք հեռաձայնել Հայ Տուն 514 276 9479 – #4 թուին, մինչև 14 Դեկտեմբեր, ժամը 10։00 էն 17։00-ի միջեւ։ Մուտքը՝ ազատ։ Ուրախութեամբ և սիրով կը սպասենք ձեզ։

Սոյն յօդուածի մշակումը՝
Քրիստինէ Ստեփանեան
Սուրիահայերու ծրագրերու հոգեբանական-ընկերային հարցերու համադրող
Հայ Տուն