ՈՉ ԵՒՍ Է ՏՕՔԹ. ՏԻԳՐԱՆ ՏԻԳՐԱՆԵԱՆ

Տիգրան Յարութիւն Տիգրանեան ծնած է Գահիրէ, Եգիպտոս, 14 Օգոստոս 1932–ին։ Զաւակն էր Տէր և Տիկին Յարութիւն և Արաքսի Տիգրանեաններու։

Իր նախնական և եկրորդական ուսումը ստացած է Գահիրէի Գալուստեան Ազգային Վարժարանին մէջ, ստանալով աւարտական վկայականը 1948–ին։

Ապա իր ուսումը շարունակած է British Correspondence College դասընթացքներով

արժանանալով British matriculation college–ի վկայականին։

Յաջորդիւ Տիգրանը ընդունուած է Գահիրէի բժշկական համալսարանը 1950–ին և վկայուած է

բժիշկ 1956–ին։ Այս բժշկական ուսման շրջանին արժանացած է կենսաբանութեան դասընթացքի ոսկէ մետայլին։

Որոշ ժամանակ ան ունեցած է իր անձնական դարմանատունը Գահիրէի մէջ և ապա ծառայած է Եգիպտական հանրային բժշկութեան ճիւղին։

1961–ին անցած է Միացեալ Նահանգներ և մասնագիտացած է մանկաբուժութեան

հիւանդութիւններու Լէքսինկթըն, Քէնթաքիի մէջ և ապա Վանքուվըր և ի վերջոյ հաստատուած է Մոնթրէալ։

1966–ին Տիգրանը ամուսնացաւ Մատլէն Զաքարեանին հետ և զոյգը բախտաւորուեցաւ երկու

զաւակներով՝ Հարի և Ռաֆֆի և հետեւաբար երկու սիրասուն թոռնիկներով՝ Մարք և Ալիսա։

Ան անդամ էր Գանատայի բժշկական և մանկաբուժական միութեան և նոյնպէս Գանատահայ

բժշկական կազմակերպութեան։

Ան իր կամաւոր մանկաբուժական ծառայութիւնը մատուցած է Ալեք Մանուկեան Բարեգործական Վարժարանի աշակերտներուն։ Մասնակցած է Համազգային Մշակութային Կազմակերպութեան դասախօսական ձեռնարկներուն ինչպէս նաև Հայ համաշխարհային բժշկական 3–րդ գոնկրէսին Մոնթրէալի մէջ 1984–ին։

Իր գրական աշխատանքին մէջ, ան լայն տեղ տուած է Սուրբ Ներսէս Շնորհալիի աղօթքներու

աշխարհաբար թարգմանութեան։

Լատին Ամերիկեան իր ընտանեկան այցելութիւններէն տպաւորուած սկսաւ թարգմանել այդ

երկիրներու բանաստեղծներու գործերը։ Յաջորդիւ ան ամփոփեց այդ բոլորը «Ծաղկաքաղ

Լատին Ամերիկեան Բանաստեղծութեան» հատորի մէջ, որ լոյս տեսաւ 2002–ին Մոնթրէալի

մէջ։

Տիգրանը իր բժշկական ասպարէզէն հանգստեան կոչուեցաւ 2000–ին և կը զբաղուէր

ընթերցանութեամբ և թարգմանութեամբ շրջապատուած իր ընտանիքով և սիրելիներով։

Իր մահը կը սգան իր կինը՝ Տիկին Մատլէն Զաքարեան Տիգրանեան, զաւակները՝ Տէր և Տիկին

Հարի և Նորմա Տիգրանեան, թոռները՝ Մարք և Ալիսա, Պրն. Ռաֆֆի Տիգրանեան, իր եղբայրը՝

Տէր և Տիկին Յակոբ և Լիւսի Տիգրանեան, իրենց զաւակները՝ Պրն. Արա Տիգրանեան, Տէր և

Տիկին Արմէն և Թալին Տիգրանեան և զաւակներ, Օր. Անի Տիգրանեան, հարազատները՝ Տէր և

Տիկին Գոգօ և Նանօ Տիգրանեան և ընտանիք ինչպէս նաև Տիգրանեան և Թուլումպատճեան

ընտանիքներ Աւստրալիա և Թաշճեան, Պոյաճեան, Զաքարեան, և Ալէբեան ընտանիքներ։

Փոխան ծաղկեպսակի՝ կը խնդրուի նուիրատուութիւնները կատարել Սուրբ Յակոբ Ազգային

Վարժարանին կամ Ալեք Մանուկեան Բարեգործական Վարժարանին։

 

Թէքէեան Մշակութային Միութեան եւ «Ապագայ» Շաբաթաթերթի վարչութիւնները իրենց խորազգաց ցաւակցութիւնները կը յայտնեն ողբացեալին ընտանեկան եւ հարազատներու ու բարեկամական լայն շրջանակին:  

                                                                                                                                                     Խմբ.