Ապրիլի 29-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց Նոր Զէլանտիայի «Ուելինգտոնի հայերի ասոցիացիա» կազմակերպութեան հիմնադիր անդամ, Վելինգտոնի ներգաղթողների գործակալութեան պաշտօնեայ Արա Կասապեանին:
Պրն Կասապեանը նախարարին տեղեկութիւններ յայտնեց Նոր Զելանտիայի հայութեան մասին՝ նշելով, որ հայերը հիմնականում բնակւում են Օքլենդում՝ (շուրջ 200 հոգի) և Ուելինգտոնում (շուրջ 40 հոգի): Թէեւ թուաքանակով մեծ չեն, սակայն շատ յարգուած են՝ որպէս օրինապահ քաղաքացիներ և բարեխիղճ աշխատողներ: Նրանց մէջ կան նաև բարձր պետական պաշտօնեաներ, բժիշկներ, փաստաբաններ, գործարարներ, քաղաքական գործիչներ և այլն: Գործում է երկու հայկական կազմակերպութիւն, որոնց հիմնական նպատակը ազգային ինքնութեան պահպանումն է:
Նախարար Հրանուշ Յակոբեանը բարձրօրէն գնահատեց Արա Կասապեանին՝ հեռաւոր Նոր Զելանտիայում հայրենանուէր աշխատանք իրականացնելու համար, եւ ծանօթացուց Սփիւռքի նախարարութեան ծրագրերին ու հնարաւորութիւններին որպէսզի Նոր Զելանտիայում բնակւող հայութեանը ներգրաւուի նախարարութեան կողմից իրականացուող ծրագրերում: