Երջանկութիւնը պայքարելու իրաւունքի մէջ է

Ազգային ինքնագիտակցութիւնից զրկուած ժողովուրդը

 նման է գոմաղբի, որի վրայ աճում են ուրիշ ժողովուրդներ:                                                         

Փեոթր Սթոլոփին

 

Տարին աւարտւում է: Միանգամայն բնական է, որ բոլոր ժողովուրդները, կազմակերպութիւններն ու անհատներն ամփոփում են այն, վեր հանում թոյլ տուած սխալներն ու արձանագրում ձեռքբերումները: Նոյնը փորձենք անել նաեւ մենք: Եթէ ամփոփ ձեւով ասենք, ապա ընդհանուր առմամբ 2023-ը մեզ համար կորուստների տարի եղաւ, քանզի հայ ժողովրդի երեք` Հայաստան, Սփիւռք եւ Արցախ բաղադրիչներից մէկը` Արցախ, զիջեցինք թշնամուն: Ընդ որում` սկուտեղի վրայ, առանց արեան ու կռուի ու առանց հայութեան: Հայաստանում էլ համատարած հակադրութիւններ են, իսկ Սփիւռքը աննախադէպ շփոթուած է ու մոլորուած: Բնականաբար հարց է առաջանում` ինչու՞

Նախ, որ կարգին հայերի 95%-ից աւելին հազարամեակներ շարունակ տեղափոխուել են Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, դէ Բասկերի երկրի մասին էլ չասեմ, եւ տեղի յետամնաց ցեղերին զարգացրել են ու քիչ քիչ ձուլուել հետները: Այդ մասին շատ շատ փաստեր կան, ուղղակի աշխարհը աչք է փակում ու այդ հանրայայտ իրողութիւնը չտեսնելու է տալիս:

Դրան զուգընթաց հազարամեակներ շարունակ տականք գենը շատացել է, իսկ լաւ գենը տարբեր պատճառներով ոչնչացել: Օրինակ` ազգային-ազատագրական պայքարի եւ թուրքական ջարդերի ժամանակ լաւ գենի կրողները դառնում էին ֆիտայի ու զոհւում, իսկ վախկոտ գենակիրները փախչում-թաքնւում էին ու մնում կենդանի: Ստալինեան հալածանքների ժամանակ տականք գենակիրը մատնագրեր էր գրում, որի արդիւնքում լաւ ու արժանաւոր գենը գնդակահարւում կամ Սիպիր էր աքսորւում եւ այնտեղ ոչնչացւում: Վերջին երեսուն տարում էլ լաւ գենակիրները կամ Արցախեան պատերազմում սպաննուեցին կամ վանոների ձեռքերով ոչնչացուեցին, իսկ տականք գեները շատացան եւ կասկադներում իրենց մի կտոր հաճոյքն են վայելում: Այնպէս որ, պէտք չի զարմանալ, թէ ինչու է հայ տականքն այդքան շատ:

Հասկանալի է, որ մարդու համար միշտ դժուար է լինում, երբ նրան անտեսում են, կամ բանի տեղ չեն դնում: Այդ ժամանակ նա սկսում է ամէն տեսակ տխմարութիւններ անել եւ խօսել, որ ուշադրութիւն գրաւի, սակայն այդ ամէնը գրեթէ միշտ բերում է ծիծաղելի հետեւանքների: Այդ նոյն իրավիճակն աւելի դրամատիկ ու վնասաբեր է լինում պետութիւնների դէպքում եւ գաղտնիք չի, որ արտաքին քաղաքականութեան բնագաւառում մեր վիճակը նշուածից այնքան էլ հեռու չի: Անհատապէս սխալը չընդունելը նորմալ-մարդկային է: Աննորմալը հանրայնօրէն սխալը չտեսնել-չընդունելն է: Պատահական չի, որ մոլորուել ենք մեր իսկ յօրինած «խաղաղութեան խաչմերուկում»:

Քաղաքականութեան մէջ սովորաբար չեն առաջնորդւում հակակրանքներով կամ համակրանքներով դէպի այս կամ այն երկիրը: Յետոյ էլ` քաղաքականութեան մէջ չկան մշտական թշնամի եւ բարեկամ հասկացութիւնները: Արդէն քանի տարի է դրախտին ու խաղաղութեանը սպասելով, արթնանում ենք սառը քրտինքով ու հասկանում, որ հէնց այս սպասողական վիճակն է նոր կեանքը, նոր նորմալը, նոր խաղի կանոնը: Հէնց այս խաղաղութեան խաչմերուկի մարմաջն է նոր կեանքը` երկու փակ սահմանով կիսահայաստանը` մի քիչ Սեւրով ու Ջաւախքով…: Բայց գիտէ՞ք ինչ,- շեշտում էր սուրագրիչ Լեռ Կամսարը,- այսքան տենդագին խաղաղութիւն ցանկանում են միայն նրանք, ովքեր իրականում այնքան էլ խաղաղութիւն չեն ցանկանում:

Ակնյայտ է նաեւ, որ ամէն մէկը չի կարող սիրել հայրենիքը: Ամէն մէկը պարզապէս սիրել չի կարող: Մէկի բախտը չի բերում, միւսի ուժերից է վեր, երրորդն, առհասարակ, սիրելուց աւելի եկամտաբեր զբաղմունքներ է գտնում, որոշում, երբեմն էլ պեղում: Օրինակ` ինձ համար հայրենիքն սկսւում է հօր հետ զրոյցներից, բայց մօրի՛ց, ու երեւի դրա համար շատերը չունեն հայրենիք: Հիմա չգիտեմ, բայց եթէ հայրենիքն ինչ-որ տեղից ու պահի սկսւում է, ուրեմն աւարտւում էլ է: Մինչդեռ իրաւունք չունի, չի կարող, չպէտք է: Հայրենիքը, երեւի, տանում է ու հակառակը` թոյլ չի տալիս գնալ: Նկատի չունեմ` երկրի սահմաններից դուրս, նկատի ունեմ` ինքդ քեզնից հեռու: Հայրենիքը, երեւի, նախ եւ առաջ ինքնասիրութիւնն է: Այդքան փոքրացել է ու այդքան մեծ է: Հայրենիքը սկսւում է այն տեղանքից, որտեղ ծնուել եւ ապրում ես, հետեւաբար` տեղանքի վերաբերեալ տեղեկութիւնները պէտք է մինչեւ վերջ հասանելի եւ հասկանալի լինեն: Չի կարող Հայրենիքն անհասկանալի լինել: Ամէն քար ու ամէն մարդ պէտք է իր տեղում լինի, թէ չէ պատն էլ կը փլուի, երկիրն էլ:

Մեր ժողովրդի մի մասի հայրենիքը ծովից ծով, գետից գետ չէ. այլ միայն պատից պատ: Ստամոքսի պատերը…: Մենք վերածուել ենք պիցցայի` շրջանաձեւ ենք, քառակուսաձեւ տուփի մէջ եւ մատուցւում ենք եռանկիւնաձեւ կտորներով: Հենց սա էլ մեր «երկրաչափութիւնն» է: Հնում էլ քրիստոնէութեան միջոցով հրեաները մեզ պարտադրեցին միակնութիւն, որպէսզի շարունակաբար պակասենք, իսկ մահմեդականները բազմանան: Գիտնականները նշում են, որ 1900 թուականին գիտելիքները կրկնապատկւում էին 100 տարին մէկ: Իսկ 1945 թուականին գիտութիւնը կրկնապատկւում էր 25 տարին մէկ: Մեր օրերում գիտութիւնը կրկնապատկւում է 12 ժամը մէկ: Բայց արի ու տես, որ մենք այդպէս էլ չենք հասկանում, որ դա ոչ միայն հնարաւորութիւններ է ստեղծում մարդկութեան համար, այլեւ` նոր սպառնալիքներ առաջացնում: Այդպէս էլ չհասկացանք նաեւ, որ ազգերը լաւ եւ վատ չեն լինում, ազգերը չար եւ բարի չեն լինում, նոյն օրինաչափութիւնները վերաբերւում է պետութիւններին: Իսկ պետութիւնները առաջնորդւում են իրենց շահերով: Ոչ մի պետութիւն բարեգործական կազմակերպութիւն չէ: Ցանկացած բարեգործութեան հետեւում թաքնուած են շահեր: Այն պետութիւններն են լինում դաշնակիցներ, որոնց շահերը համընկնում են: Բայց նախ եւ առաջ դաշնակիցներ լինում են նրանք, ովքեր ի վիճակի են պաշտպանել սեփական երկրի անվտանգութիւնը: Եթէ մի երկիր ի զօրու չէ դա անել, նա նախ անկախ չէ, հետեւաբար նման երկիրը ոչ մէկին էլ դաշնակից չի կարող լինել, նման երկիրը կարող է միայն հպատակ, կախեալ երկիր լինել: Ուստի բոլորովին էլ պատահական չի, որ այսօր աշխարհում շատ քիչ երկրներ կան, որ անկախ են: Մեծ մասն անկախ են թղթի վրայ, ձեւական: Մեծ մասը հպատակ, կախեալ, այս կամ այն խոշոր երկրի ֆորպոստ են: Այնպէս որ, ծերացած Երկիր մոլորակում այնքան էլ շատ բան չի փոխուել: Ընդամէնը գաղութատիրութիւնը փոխարինուել է նէոգաղութատիրութեան: Իսկ մենք չընկալելով այդ պարզ ճշմարտութիւնը, խաղաղութեան խաչմերուկ ենք ուզում դառնալ այնպիսի մի տարածաշրջանում, որտեղ խոշորամասշտաբ շահեր են բախւում:

 

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ

ՊԳԴ, փրօֆէսօր

Երեւան

25.12.2023