Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով՝ բարերար Վարդան Նազիրեանին շնորհուել է Ս. Ներսէս Շնորհալի Պատուոյ շքանշան՝ ձեռամբ Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու ԱՄՆ Արևմտեան թեմի Առաջնորդ Գերշ. Տեր Յովնան արք. Տէրտէրեանի:
Շքանշանը Վ. Նազիրեանին է յանձնուել Արևմտեան թեմի Սրբոց Ղևոնդեանց առաջնորդանիստ մայր եկեղեցում՝ հանդիսաւոր պայմաններում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ Կոնդակում նշուած է.
«Դուք աննուազ նախանձախնդրութեամբ ազնիւ ջանքեր էք ներդրել և նիւթական աջակցութիւն բերել ի նպաստ ազգօգուտ բազմաթիւ ծրագրերի, որոնք կեանքի են կոչուել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի, Ռամկավար Ազատական կուսակցութեան, Թէքէեան մշակութային միութեան և այլ հաստատութիւնների կողմից: Բարի գործերի Ձեր վաստակը հարստացրել էք նաև ԱՄՆ Հայոց Արևմտեան Թեմի մայր տաճարին և թեմական տարբեր նախաձեռնութիւնների իրականացմանն ի նպաստ կատարած բարերարութիւններով, որոնք ծառայում են մեր ժողովրդի զաւակների ազգային ու հոգևոր կեանքի զօրացմանն ու պայծառութեանը:
Ազգային և եկեղեցանուէր Ձեր արդիւնաշատ ծառայութեան բարձր գնահատականով, սիրով ընդառաջ Թեմակալ Առաջնորդի խնդրանքին, Հայրապետական այսու Կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու ՍՈՒՐԲ ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ պատուոյ բարձր շքանշանը»:
Ցուցադրուել է նաև Նազիրեանի՝ Մայր Հայրենիքում և Սփիււռքում ծաւալած հայրենանուէր, ազգօգուտ և եկեղեցանպաստ երկարամեայ գործունէութիւն և կեանքի մասին պատմող երկու ֆիլմ՝ անգլերէնով և հայերենով:
Մոնթրէալի ՌԱԿ-ը եւ Թէքէեան Մշակութային Միութեան շրջանակը ջերմօրէն կը շնորհաւորեն կուսակցական ղեկավար եւ եկեղեցւոյ եւ հայրենիքի ջերմ զօրավիգ Վարդան Նազիրեան-ը հայրապետական շքանշան ստանալուն ուրախ այս առիթով: