Աւստրիոյ նախագահ Հայնց Ֆիշըր Ապրիլ 24-ին Հայաստան պիտի չայցելէ: Աւստրիոյ նախագահի աշխատակազմը յայտարարեց, որ Աւստրիա Ցեղասպանութեան յիշատակի հանդիսութիւններուն պիտի մասնակցի խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան երեսփոխաններէն բաղկացած պատուիրակութեամբ մը: Վիէնայի մօտ Հայաստանի դեսպան Արման Կիրակոսեան մեկնաբանելով այս հարցը, ըսաւ. «Մենք կը յարգենք Թուրքիոյ հետ Աւստրիոյ ունեցած յարաբերութիւնները եւ ըմբռնումով կը մօտենանք այն հանգամանքին, որ Աւստրիոյ մէջ շատ թուրքեր կ’ապրին»:
Editor's Picks
ՌԱԿ մամուլը գրում է
«Ազգ» շաբաթաթերթը (Երևան, Հայաստան) գրում է. «Թուրքիան ավելի է կարեւորում ցեղասպանության ճանաչման խնդիրը, քան մենք: … ճանաչումը ամերիկյան դատարաններին կստիպի վերատեսության ենթարկել Թուրքիո դեմ կալվածային...