Նիկոլ Փաշինեան. «Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով ՀՀ-ից դուրս հայրենիք եւ պետութիւն չի փնտռում»

Իրական Հայաստանի քաղաքացին ան է, ով Հայաստանի Հանրապետութիւնէն դուրս հայրենիք ու պետութիւն չի փնտռեր: «Արմէնփրէս»-ի յաղորդմամբ՝ այս մասին ըսաւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան Ազգային Ժողովի մէջ 2025 թուականի պետական պիւտճէի մասին օրէնքի նախագծի քննարկման նիստին՝ իր եզրափակիչ ելոյթին:

Վարչապետը ըսաւ, որ յատկապէս վերջին տարիներուն տասնեակ անգամ կարդացած է Անկախութեան հռչակագիրը: «Եւ եկել եմ մի սարսափելի եզրակացութեան, որ այդ Անկախութեան հռչակագրի բովանդակութիւնը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետութիւն չի կարող գոյութիւն ունենալ: Եւ սա մեր ամենամեծ խնդիրն ու ողբերգութիւնն է»,-ըսաւ վարչապետ Փաշինեան:

Անդրադառնալով իր իսկ բարձրացուցած հարցին, թէ որն է իրական Հայաստանը եւ ով է իրական Հայաստանի քաղաքացին, Փաշինեան ըսաւ․ «Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից (խմբ.-ցոյց տալով Հայաստանի քարտէզը) դուրս հայրենիք ու պետութիւն չի փնտռում, որովհետեւ ինքը  փնտռել, փնտռել, փնտռել է ու գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետութիւնը»: