ՀՀ ազգային վիճակագրական ծառայութեան հրապարակած տուեալներուն համաձայն` 2017 թուականի Յունուար-Սեպտեմբերին Հայաստանի մէջ արտադրուած է 14 629.4 թոն պահածոյ, ինչ որ նախորդ տարուան նոյն ժամանակահատուածի համեմատ աճած է 32.6 տոկոսով:
Հաշուետու ժամանակահատուածին արտադրուած է 7 313.7 թոն բանջարեղէնի պահածոյ` նախորդ տարուան Յունուար-Սեպտեմբերին արձանագրուած 4 177.7 թոնի դիմաց (75.1%-ի աճ):
Այս տարուան Յունուար-Սեպտեմբերին արտադրուած պահածոներէն 3 927.8 թոն կազմած են միրգերունը` 2016-ի նոյն ժամանակահատուածին աճելով 17.8 տոկոսով, 206.9 թոն` ձուկի (աճը` 76.2%), 16.5 թոն` խեցգետնի (81.4%-ի անկում), 597.9 թոն` մսաբուսական (նուազում` 31.3%), 319.2 թոն` միսի (անկումը` 27.5) պահածոները:
Նշուած ժամանակահատուածին արտադրուած է նաեւ 2 247.4 թոն լոլիկի պահածոյ, ինչ որ նախորդ տարուան Յունուար-Սեպտեմբերի համեմատ աճած է 12 տոկոսով: