Օգոստոսին ուղեւորահոսքը 15 տոկոսով աճած է

Ընթացիկ տարուան Օգոստոսին ՀՀ երկու օդակայաններուն մէջ ուղեւորահոսքը ընդհանուր կազմած է 399,635 մարդ` 2018 թուականի նոյն ամսուան ցուցանիշը գերազանցելով 15 տոկոսով:

2019-ի Օգոստոսին, 2018-ի նոյն ժամանակահատուածի համեմատ, «Զուարթնոց»-ի մէջ ուղեւորահոսքը աւելցած է 16.3 տոկոսով: Եթէ 2018-ի Օգոստոսին «Զուարթնոց»-էն օգտուած է 329,666 ուղեւոր, ապա 2019-ի Օգոստոսին՝ 383,504 ուղեւոր:

2019-ի Օգոստոսին Գիւմրիի «Շիրակ» օդակայանին մէջ ուղեւորահոսքը կազմած է 16,131 մարդ: 2018-ի նոյն ամսուան 17,827 ուղեւորահոսքի համեմատ նուազումը կազմած է 9.5 տոկոս: