Ով երբեւէ եղել է Արցախի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի թիւ 1 Վահան Թէքէեանի անուան միջնակարգ դպրոցում նկատած կը լինի, քաղաքի հրապարակից 250 աստիճաններով դէպի վեր տանող դպրոցի անհրապոյր, կոտրուած աստիճանները:
Դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ամէն օր աշնան անձրևին եւ ձմրան ցրտին յաղթահարելով 250 աստիճան հասնում էին դպրոց մասնակցելու դասերին:
Շուրջ 30 եւ աւելի տարիներ չէին նորոգուել դպրոցի դասարաններն ու դպրոց տանող աստիճանները:
Վերջին երկու ու կէս տարիների ընթացքում Թէքէեանական մեծ ընտանիքի անդամներ եւ համակիրների ջանքերով, նրանց կամաւոր ցանկութեամբ եւ բարեսրտութեամբ վերանորոգեցին դպրոցի 1-ին և 2-րդ յարկերի բոլոր դասարանները, Արցախի կառավարութեան կողմից նորոգուեց դպրոցի տանիքն ու բարեկարգուեց ճանապարհը:
Եւ Ահա վերջերս ի շնորհիւ «Awesome» միջազգային հիմնադրամի արցախեան մասնաճիւղի մի խումբ երազողների ստեղծագործ մտքի և ջանքերի իրականութիւն դարձաւ նաեւ քաղաքից դպրոց տանող աստիճանների վերանորոգումը:
Հետաքրքրականը նորոգման նախաձեռնողական խմբի քրէաթիւ միտքն էր, ամէն աստիճան ունի իր՝ ուղերձը, ասելիքը, յորդորը, յիշեցումն ու դաստիարակչական միտումը (տես ստորեւ կցուած լուսանկարները):
Նախաձեռնող խումբը հանրութեան իրականութիւնը դարձրեց փոքր ինչ աւելի հիանալի, գունեղ ու իր գործուն մասնակցութեամբ հաճելի դարձրեց դպրոցի ճամբան…
Խորին շնորհակալութիւն այս նախագծում ընդգրկուած բոլոր անձանց:
Միացեալ Նահանգների եւ Գանատայի ԹՄՄ Հայաստանեան Ներկայացուցչութեան Տնօրեէն՝
Գայանէ Մուրադեան