Կարմիր բլուրի պեղումներու ժամանակ յայտանբերուած է 281 դամբարան

Կարմիր բլուրի մէջ աւարտած են պեղումները եւ բացառիկ յայտնագործութիւններ եղած: Վերջերս  լրագրողներու հետ հանդիպման ժամանակ յայտնած է Մշակոյթի նախարարութեան Պատմամշակութային ժառանգութեան գիտահետազօտական կեդրոնի փոխտնօրէն, հնագէտ, մշակոյթի վաստակաւոր գործիչ Յակոբ Սիմոնեանը:

«Թէյշեբաինի դամբարանադաշտում կամ ինչպէս ժողովուրդն է ասում Կարմիր բլուրում պեղումները սկսուել են 2015-16 թուականներին: Այդ հատուածով պէտք է անցնէր Երեւանը շրջանցող Արգաւանդ-Շիրակ աւտոճանապարհը, որտեղ մեծ քանակութեամբ շինարարական աղբաշերտ կար: Պեղումների պատուիրատուն քաղաքապետարանն է եղել»,-Panorama.am-ի փոխանցմամբ՝ նշած է հնագէտը:

Անոր խօսքով` պեղումներու արդիւնքով յայտանբերուած է 281 դամբարան. «Այդ տարածքում գերխիտ թաղումներ են եղել, որոնք որ բնորոշ են ժամանակակից քաղաքաշինական նորմերին: Իւրաքանչիւր մէկ քառակուսի մետրի վրայ մէկ դամբարան է եղել: Այստեղ եղել է նաեւ նորածին մանուկների թաղումներ, ինչը բնորոշ է բարձր քաղաքակրթութիւն ունեցեղներին»:

Յակոբ Սիմոնեանի տեղեկացմամբ` ի տարբերութիւն Էրեբունիի, որուն բնակչութիւնը տեղափոխուած էին Ծոփքէն, Թէյշեբանիի բանկիչները եղած են տեղաբնակներ, որոնց մասին կը վկայեն ամբողջ մշակոյթն ու թաղման ծէսը:

garmir-plour3garmir-plour2

«Այս պեղումները բացայայտեցին այն իրավիճակը, թէ ովքեր են բնակուել այնտեղ, ինչ հաւատալիքներ, ծիսակարգ են ունեցել: Օրինակ կանայք ինչ տիպերի զարդեր են կրել, ինչիպիսի կօշիկներ են կրել: Մենք ունեցանք զէնքերի հսկայական արսենալ: Այսպիսով ժամանակակից մեթոդներով, ՏՆԹ-ով կարող ենք պարզել Թէյշեբաինի բնակիչների գենետիկան: Ատամնաքարի հետազօտութեան միջոցով անգամ կարող ենք պարզել թէ ինչ սնունդ են նրանք օգտագործել, ինչ հիւանդութիւններ են ունեցել»,-նշած է ան:

Մշակոյթի նախարարութեան Պատմամշակութային ժառանգութեան գիտահետազօտական կեդրոնի փոխտնօրէնը ընդգծած է, որ անհրաժեշտ է ինչպէս Էրեբունիի տարածքին, այնպէս ալ Կարմիր բլուրի տարածքին թանգարան կառուցել:

«Գտածոների ԴՆԹ հետազօտութիւնները խիստ թանկարժէք հաճոյք են, սակայն յոյս ունենք, որ մեր կառավարութիւնը գոնէ կը կարողանայ հոգալ կամ բարերարներ գտնել դա իրականացնելու համար: Մեր ուժերի սահմաններում արդէն յիսուն փորձանմուշ ենք ուղարկել հետազօտութեան, 25-ը` Քոփենհակեն, 25-ն էլ ուղարկել ենք Պոսթոն, իսկ պատասխանները խոստացել են, որ կը լինեն մինչեւ Հոկտեմբերի սկիզբ»,- ըսած է հնագէտը:

Ան աւելցուցած է նաեւ, որ այժմ այդ տասնեակ հազարաւոր գտածոները փաստագրուած կը պահուին իրենց պատմամշակութային ժառանգութեան գիտահետազօտական կեդրոնի պահեստարան-սենեակներուն մէջ. «Մեր նախնական հաշուարկներով միայն փորձանմուշների վերականգնման համար, որպէսզի դրանք դառնան թանգարանի ցուցանմուշ, անհրաժեշտ է նուազագոյնը 50 միլիոն դրամ»: