Ռամկավար Ազատական կուսակցութիւնը մտադիր է առանձին գնալ ընտրութիւններին

Ռամկավար Ազատական կուսակցութեան Կենտրոնական վարչութիւնից տեղեկացնում են, որ կուսակցութեան ներսում շարունակւում են ակտիւ քննարկումները յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցելու հարցի շուրջ:
Փետրուարի 9-ին կայացած նիստում, որը կը շարունակուի վաղը, հաշուի առնելով տեղական կառոյցներից ստացուող տուեալները, ՌԱԿ Կենտրոնական վարչութիւնը մասնաւորաբար քննարկել է ընտրութիւններին առանձին ձեւաչափով մասնակցելու հարցը: «Ներկայումս ուսումնասիրում ենք կուսակցութեան ունեցած մարդկային ու նիւթական ներուժը, շարքային կուսակցականների եւ համակիրների թուային տուեալներն ու կամաւոր աշխատանքի հնարաւորութիւններն ու պատրաստակամութիւնը», ասաց վարչութեան անդամներից մէկը եւ տեղեկացրեց, որ Փետրուարի 10-ի երեկոյեան Կենտրոնական վարչութիւնը կը կայացնի վերջնական որոշում առանձին ձեւաչափով ընտրութիւններին մասնակցելու ուղղութեամբ, ինչը, աւելացրեց նա, ի սկզբանէ եղել է տեղական կառոյցների ցանկութիւնը: