ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
Չորեքշաբթի՝ 25 Ապրիլ 2018ին, երեկոյեան ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հրաւէրով, վերջինիս նստավայրում, տեղի ունեցաւ հանդիպում Ռամկավար Ազատական կուսակցութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ Յակոբ Աւետիքեանի, վարչութեան անդամներ Կարէն Կակոյեանի, Սուրէն Սարգսեանի և Արմէն Մանվէլեանի հետ: Քննարկման հիմնական թեման էր Հայաստանում ստեղծուած ներքաղաքական իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը:
ՌԱԿ Կենտրոնական վարչութեան անդամները ներկայացրին իրենց տեսակէտները, որոնք հետևեալ հինգն են`
- Երկու նախագահների` ՀՀ և Արցախի Հանրապետութեան նախագահի երաշխաւորութեամբ միջնորդական բանակցութիւնների սկսում:
- Անցումային–ժամանակաւոր կառավարութեան ձևաւորում,
- Ընտրական օրէնսգրքի փոփոխութիւն (նոր Կենտրոնական ընտրական յանձնաժողովի ձևաւորում):
- Սուպերվարչապետական լիազօրութիւնների նուազեցում` մասնակի բաշխում Ազգային ժողովի և հանրապետութեան նախագահի միջև:
- Արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ:
Հանրապետութեան նախագահը ՌԱԿ ներկայացուցիչների առաջարկների նկատմամբ հանդէս բերեց խորը հասկացողութիւն եւ մանրամասնութիւնների վերաբերմամբ արեց գործնական հարցադրումներ։
ՌԱԿ ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ