Ողիմպիական խաղերու, աշխարհի եւ Եւրոպայի ախոյեան Արթուր Ալեքսանեան յաղթեց Նիսի միջազգային մրցաշարքին:
«Արմէնփրես»-ի հաղորդմամբ` 97 քկ․ դասակարգին մէջ Ալեքսանեան եզրափակիչ փուլին յաղթեց Ատրպէյճանի ներկայացուցիչին՝ դառնալով մրցաշարքի ոսկէ մետալակիր:
77 քկ․ դասակարգին մէջ Կարապետ Չալեան եւ 55 քկ․ դասակարգին մէջ Ռուդիկ Մկրտչեան պարտուելով եզրափակիչ փուլերուն նուաճեցին միայն արծաթէ մետալներ: Իսկ Գէորգ Ղարիբեան (60 քկ․), Սլաւիկ Գալստեանը (67 քկ․), Մալխաս Ամոյեանը (72 քկ․) եւ Ռուբեն Ղարիբեան (82 քկ․)՝ պրոնզէ մետալներ:
Մրցաշարքին Հայաստանը կը մասնակցէր 10 ըմբիշով :