ԷԼԹԸՆ ՃՕՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ

Աշխարհահռչակ երգիչ Էլթըն Ճօն իր Elton John հիմնադրամին 25-ամեակին նուիրուած բարեգործական ճաշկերոյթին ընթացքին ներկայացուցած է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: Հիմնադրամը իր  ֆէյսպուքեան էջին մէջ գրած է՝ նշելով որ ան հպարտ է ներկայացնելու «Խոստումը» ֆիլմը:

Արդարեւ, երեկոյթի ընթացքին Էլթըն Ճօն իր խօսքին մէջ ընդգծած է, թէ ցարդ «Ոչինչ մոռցուած է, ատիկա այն է, ինչ տեղի ունեցած է Հայոց Ցեղասպանութեան ժամանակ»: Սոյն երեկոյի ընթացքին հանգանակուած է 7 միլիոն տոլար:

Ամերիկահայ գործարար, ազգային բարերար Քըրք Քըրքորեան «Խոստումը» ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացած է, որուն մասին յայտնի դարձած է միայն անոր մահուան օրը:                                                                                                                                                                                                                                                        «Պայքար»