ԱԶԱՏ ԲԵՄ – Քաղուած Սօնա Արշունեցի մէկ յօդուածէն

 

ՊԷՏՔ Է ՉԵՂԵԱԼ  ՀԱՄԱՐԵԼ ՄՈՍԿՈՎԵԱՆ ԲՈԼՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Ղարաբաղեան պատերազմը երևի այդքան երկար չձգուէր, , եթէ Սովետմիութեան փլուզումից յետոյ բացուէին ռուսական արխիւներն ու աշխարհին ներկայացուէր Մոսկովեան պայմանագրերը կապուած թէ՛ արևմտեան մեր տարածքների նուիրատուութեանը, թէ Ղարաբաղի ու Նախիջևանի Ստալինեան բռնակցմանը․․․

Այնքան շատ էր հետաքրքրութիւններս ու անհանգստութիւնս այս առիթով, որ մի օր պարզաբանումների ակնկալիքով նամակով դիմեցի սոցիոլոկ Լեուտմիլա Յարութիւնեանին, երբ նա «ԱԶԳ» թերթի Ֆորումի հիւրն էր դեռևս 2007 թուականին…

ՅԱՐԳԱՐԺԱՆ ԼԵՈՒՏՄԻԼԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Անկախութիւնից ի վեր ես փնտռում եմ իմ հարցերի պատասխանները.

Եթէ մենք այսօր համարում ենք Թուրքական կառավարութեանը Օսմանեան կայսրութիւնում նրանց նախնիների կատարած ոճրագործութեան պատասխանատուն, ինչու՞ նոյնը չենք պահանջում մեր դաշնակից Ռուսաստանից, քանի որ նա ոչ պակաս պատասխանատու է Ատրպէյճանին մեր տարածքների բռնակեցման ու մեր պատմական հայրենիքի` Թուրքիային նուիրատուութեան համար: Միթէ՞ ռուսական արխիւներում չեն պահպանւում համապատասխան փաստաթղթեր, թէ՞ մեր դիւանագիտութիւնն է կաղում վեր հանելու յոյժ կարեւոր մի իրողութիւն, որ լոյս կը սփռի շատ մութ ու կնճռոտ հարցերի վրայ:

ՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ

«Շնորհակալ եմ հարցի համար, որովհետեւ կարծում եմ` սա Հայաստանի վաղուայ արդիական խնդիրներից մէկն է: 1989 թուականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումեանը սովետմիութեան պատգամաւորների առաջին գոնկրէսի ատեանից կարդաց մի դիմում, որում պահանջւում էր մոսկովեան պայմանագիրը չեղեալ համարել: Ու ես մտածեցի, որ այդ հանճարեղ մարդը հանճարեղ է ոչ միայն գիտութեան մէջ, այլ նաեւ` քաղաքականութեան. մարդն իր հեղինակութիւնը դրեց` այդ հզօրագոյն քայլը կատարելու համար: Սրա մասին Մոսկուայից խօսուեց, բայց Երեւանից չխօսուեց այն պատճառով, որովհետեւ անկախութիւնից յետոյ Հայաստանի լիդերական կազմը մի խնդիր էր ուզում լուծել` լաւացնել յարաբերութիւնը Թուրքիայի հետ եւ միգուցէ Հայաստանը դուրս բերել շրջափակումից: Չեմ ուզում խորանալ` ճիշդ էր դա, թէ սխալ, բայց Վ. Համբարձումեանի այդ քայլը Հայաստանում իշխանութեան կողմից ընկալուել չէր կարող: Սակայն ես կարծում եմ, որ այդ հարցը պէտք է բարձրանայ այո… Ցաւոք սրտի` հայոց պատմութիւնը դեռ մարսուած չէ, եւ մենք բազում պատմական խնդիրներ ունենք լուծելու, որոնք երջանիկ պետութիւնները լուծել են պատմական ճշգրիտ պահին: Մեր ազգը ճշգրիտ պահին չի կարողացել լուծել եւ թողել է յաջորդ սերունդներին:

Յարգանքներով’ Լեուտմիլա Յարութիւնեան․․․»

 

ԱՅՍ ՊԱՏԱՍԽԱՆ ՆԱՄԱԿԸ ԼՈՒՅՍ ՍՓՌԵՑ ԻՄ ՓՆՏՌՏՈՒՔՆԵՐԻ ՎՐԱՅ․ՀԱՆՃԱՐԵՂ ՀԱՅՆ ԱՅՍ ՆԵՂ ՊԱՀԻՆ ՅՈՒՇԵՑ ԱՅՆ ՄԻԱԿ ԵԼՔԸ, որ մեր երկրի փրկութիւնն Է։ Նախագահը Փութինի հետ պէտք է վարի կոշտ քաղաքականութիւն՝ հաւասարը՝ հաւասարի և պահանջի չեղեալ համարել մոսկովեան բոլոր պայմանագրերը, այդ թւում ստալինեան բռնակեցման պատճառով Ատրպէյճանի կազմում յայտնուած Նախիջևանի և Ղարաբաղի…

 

ՍՕՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ

Գրող հրապարակախօս