Վարչապետ Նիկոլ Փաշինեան Սարդարապատի հերոսամարտի յուշահամալիրին մէջ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախագահ Արմէն Սարգսեանի, Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի, Հանրապետութեան բարձրագոյն ղեկավարութեան եւ յուշահամալիր այցելած հիւրերու հետ մասնակցեցաւ Հայաստանի Հանրապետութեան եւ Մայիսեան հերոսամարտերու 100-ամեակին նուիրուած` «Յաղթանակի դար» խորագիրը կրող տօնակատարութեան:
Վարչապետը ծաղկեպսակ դրաւ Սարդարապատի ճակատամարտի հերոսներու յիշատակը յաւերժացնող յուշակոթողին եւ յարգանքի տուրք մատուցանեց: Զօրահանդէսի մասնակիցները ողջունելէ եւ Պատուոյ նուագախումբի հանդիսաւոր քայլերթը ընդունելէ ետք վարչապետ Փաշինեան պաշտպանութեան նախարարի ուղեկցութեամբ միջոցառման մասնակիցներու հետ կատարեց զինտեսակներու ստուգատես: Սարդարապատի յուշահամալիրի մէջ ցուցադրուած էին հայկական զինուժի ինչպէս գերճշգրիտ, գերժամանակակից, այնպէս ալ թանգարանային նմուշի զինատեսակներ, որոնք մասնակցած են Սարդարապատի հերոսամարտին:
Այնուհետեւ տեղի ունեցաւ զինուորական շքերթ նուիրուած Հայաստանի Հանրապետութեան եւ Մայիսեան հերոսամարտերի 100ամեակին: Շքերթը կը ներկայացնէր պետականութեան հարիւր տարուան երեք ռազմական յաղթանակները:
Վարչապետ Նիկոլ Փաշինեանի շնորհաւորական ուղերձը Հայաստանի Հանրապետութեան ևՄայիսեան հերոսամարտերի 100-ամեակի առթիւ
Սիրելի՛ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետութեան հպա՛րտ քաղաքացիներ,
Հայոց բանակի փառապա՛նծ զինուորներ և սպաներ,
Հայաստանի Հանրապետութեան մեծարգոյ՛ Նախագահ,
Արցախի Հանրապետութեան մեծարգոյ՛ Նախագահ,
Վեհափա՛ռ Տէր,
Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1918 թուականի Մայիս 28ին, հայ ժողովրդի պատմութեան մէջ տեղի ունեցաւ աննախադէպ մի իրադարձութիւն. մեր իրականութեան մէջ առաջին անգամ հիմնադրուեց պետութիւն, որտեղ իշխանութիւնը պատկանում է ոչ թէ թագաւորին,ոչ թէ իշխաններին, այլ իշխանութիւնը պատկանում է ժողովրդին, քաղաքացիներին, և այդ պատճառով այդ պետութիւնը կոչուեց հանրապետութիւն՝ Հայաստանի Հանրապետութիւն:Ու քանի որ մեր ժողովրդի պատմութեան մէջ նման բան նախկինում երբեք
չէր եղել, այդ պետութիւնը կոչում ենք նաև Առաջին Հանրապետութիւն:
Իր պատմութեան մէջ առաջին անգամ հայ ժողովուրդը ոչ թէ Հպատակ էր, այլ քաղաքացի, ոչ թէ ծառայ էր, այլ տէր: Եւ սա ճակատագրական շրջադարձ էր: Իհարկէ, դա առայժմ միայն իրաւական կարգավիճակի փոփոխութիւն էր, բայց այս կարգավիճակը հայ ժողովուրդը ոչ թէ նուէր ստացաւ ինչ-որ մէկից, այլ նուաճեց քրտինքով ու արիւնով: Պաշ-Ապարանում ևՍարդարապատում տարաւ իր պատմութեան փառահեղ յաղթանակներից՝ ջախջախելով թուրքական զօրամիաւորումներին, և այդ յաղթանակի թագն ու պսակը դարձաւ Առաջին Հանրապետութեան հռչակումը: Հերոսական այս ճակատամարտերի պատմութիւնն աներևակայելի
է: Ինչպէ՞ս, այդ ինչպէ՞ս կարողացաւ Ցեղասպանութեան ենթարկուած, սրի քաշուած, թալանուած ու ոչնչացման եզրին կանգնած հայ ժողովուրդը յաղթել թուրքական բանակին: Արդեօ՞ք դրա համար կային սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական նախադրեալներ: Ո՛չ և երիցս ոչ: Պրագմատիզմի և սառը հաշուարկիտեսակէտից հայ ժողովուրդը չունէր յաղթելու ոչ մի շանս, ոչ մի հնարաւորութիւն, բայց մենք յաղթեցինք,որովհետև սթափեցնող մի արթնացումով հասկացանք, որ մեր
էութիւնն անապատներ քշուելն ու կոտորուելը չէ, որ մեր երակներով հոսում է Մեսրոպ Մաշտոցի արիւնը, մեր երակներով հոսում է Արտաշէս Արքայի արիւնը, մեր երակներով հոսում է Վարդան Մամիկոնեանի արիւնը:
Հայ ժողովուրդը յաղթեց, որովհետև իր պատմութեան վերջին չորս հարիւր տարում առաջին անգամ յոյսը դրեց ոչ թէ ուրիշների, այլ ինքն իր վրայ: Հայ ժողովուրդը յաղթեց, որովհետև հասկացաւ, որ ազգային պետութիւնն է ինքնութեան ու արժանապատուութեան միակ երաշխիքը, որ մեզ՝ քաղաքացիներիս պատկանող պետութիւնն է միայն, որ կարող էապահովել մեր իրաւունքը, մեր
անվտանգութիւնն ու ապագան: Մենք հասկացանք, որազգային որևէերազանք հնարաւոր չէ ի կատար ածել առանց պետութիւն ունենալու,ինքնիշխանութիւն ունենալու, անկախութիւն ունենալու: Եւ անկախ պետութիւնը իւրաքանչիւր ազգային երազանք ի կատար ածելու առաջին անհրաժեշտ նախապայմանն է: Հայ ժողովուրդը յաղթեց, որովհետև ունէր Արամ Մանուկեանի պէս նուիրեալ
առաջնորդ, որ պատրաստ էր ոչ թե զոհել և վայելել իշխանութեան բարիքները, այլ կրել զրկանքներ և զոհուել յանուն սեփական ժողովրդի, որ պատրաստ էր յանուն իր ժողովրդի կռիւ տալ մինչև կեանքի վերջին վայրկեանները: Հայ ժողովուրդը յաղթեց, որովհետև ունէր այնպիսի զօրահրամանատարներ, ինչպէս Թովմաս Նազարբեկեանը, Դրոն, Մովսէս Սիլիկեանը,Դանիէլ Բէկ-Փիրումեանը: Հայ ժողովուրդը յաղթեց, որովհետև որոշեց յաղթել:
Հայ ժողովուրդը յաղթեց և դրանից յետոյ հայ ժողովուրդը յաղթել է բոլոր այն դէպքերում, երբ որոշել է, որ պէտք է յաղթի, երբ հաւատացել է ինքն իրեն, իր մտքին, իր բազկին, իր անցեալին և ապագային:
Սիրելի՛ բարեկամներ,
Սա է մեր ժողովրդի յաղթանակի բանաձևը՝ մենք յաղթել ենք և յաղթելու ենք բոլոր այն դէպքերում, երբ որոշենք յաղթել, երբ մեր յոյսը դնենք մեր և ոչ թէ ուրիշների վրայ, երբ չընկրկենք որևէ դժուարութեան առաջ, երբ սիրենք, անսահման սիրենք մեր հայրենիքն ու միմեանց, երբ չփորձենք մեր նեղ անձնական շահերը կապել սեփական ժողովրդի և պետութեան վզին, երբ
իւրաքանչիւր քաղաքացի գիտակցի, որ տէր է սեփական երկրում, ոչթէ հպատակ, երբ տիրոջ այդ զգացումն իրաւունք չէ միայն, այլև պարտականութիւն, այլևպարտավորություն, երբ հայրենիքի ամէն անկեան վերաբերուենք խանդաղատանքով, երբ մէկս միւսիս վերաբերուենք յարգանքով, համբերութեամբ ու արժանապատւօրէն:
Հէնց այսպէս Սարդարապատի յաղթանակից ուղիղ հարիւր տարի անց՝ 2018 թուականի Ապրիլ-Մայիսին հայ ժողովուրդը տարաւ իր հերթական փառահեղ յաղթանակը՝ սեփական իշխանութիւնը հաստատելով սեփական հայրենիքում: Այդ յաղթանակը նոյնքան անհնար էր թւում, և շատերը մինչև օրս հարց են տալիս, թէ ինչպէս դա պատահեց և ինչու: Պատասխանը հետևեալն է՝ հայ ժողովուրդը
հերթական անգամ յոյսը դրեց իր և ոչ թէ ուրիշների վրայ, հայ ժողովուրդը հաւատաց ինքնիրեն, վստահեց իր ուժերին և ապագային: Հայ ժողովուրդը պիտի յաղթէր, որովհետև իր երակներում հոսում է Սարդարապատի ու Պաշ-Ապարանի հերոսների արիւնը, ԱրամՄանուկեանի արիւնը, Թովմաս Նազարբէկեանի արիւնը, Մովսէս Սիլիկեանի արիւնը,Դանիէլ Բէկ-Փիրումեանի արիւնը:
Սիրելի՛ ժողովուրդ,
Առաջին Հանրապետութիւնն ընդամէնը երկու տարուայ կեանք ունեցաւ, բայց Առաջին Հանրապետութեան հիմնադիր հայրերը անհեռանկար գործերով չէին զբաղւում, այլ հայոց նոր պետականութեան հիմքերն էին դնում:Միայն Առաջին Հանրապետութեան գոյութեանշնորհիւ էր, որ Հայաստանը Խորհրդային Միութեան կազմում ընդգրկուեց որպէս լիարժէք միութենական հանրապետութիւն: Եւ միայն այս կարգավիճակի
շնորհիւ էր, որ Հայաստանը կարողացաւ անցնցում դուրս գալ ԽՍՀՄ կազմից և ստանալ միջազգայնօրէն ճանաչուած անկախ երկրի կարգավիճակ: Ասել է թէ՝ Առաջին Հանրապետութեան հիմնադրումը պսակուեց Երրորդ Հանրապետութեան հռչակմամբ, փառաւորուեց Արցախեան պատերազմում մեր ժողովրդի տարած յաղթանակով և աշխարհահռչակուեց ոչ բռնի, թաուշեայ,
ժողովրդական յեղափոխութեամբ: Եւ ահա հայ ժողովուրդը,Հայաստանի քաղաքացին այսօր տօնում է Առաջին Հանրապետութեան 100ամեակը: Եւ հայ ժողովուրդը, Հայաստանի Քաղաքացին ապրում է քաղաքացիական պատմութեան ամենափառապանծ էջը, երբ երկրում հաստատուած է ժողովրդի անշրջելի իշխանութիւն: Եւ այլևս երբեք, այլևս երբեք ոչ ոք չի համարձակուի բռնանալ ժողովրդի կամքի վրայ, այլևս երբեք որևէ
մէկը չի համարձակուի ժողովրդին նուաստացնել ընտրակաշառքի, վարչական հարկադրանքի կամ որևէ այլ միջոցով: Հայ ժողովրդի վերածնունդն ու թռիչքը կասեցնելու, ժողովրդի յոյսն ու լաւատեսութիւնը կոռուպցիայի ու ամենաթողութեան մէջ խեղդելու ցանկացած փորձ, ցանկացած փորձ կարժանանայ ջախջախիչ հակահարուածի: Եւ Հայաստանի Հանրապետության յաղթական
քաղաքացին այլևս երբեք թոյլ չի տայ պետականութեան կամ քաղաքացիութեան կորուստ, ինքնիշխանութեան և իրաւունքի կորուստ, հաւատի և լաւատեսութեան կորուստ:
Հայաստանի Հանրապետութիւնը երկիր մոլորակի վրայ պէտք է գոյութիւն ունենայ յաւիտեան, Հայաստանի դրօշը պէտք է յաւիտեան ծածանուի՝ խորհրդանշելով մեր ոգին ուհպարտութիւնը, մեր ազատութիւնն ու ինքնիշխանութիւնը: Եւ մեզ համար այսօր պատմական, աննախադէպ հնարաւորութիւն է ստեղծուել դառնալ մեր ժողովրդի հազարամեայ ցաւերի դարմանողը, անփարատելի
սգի ամոքիչը, դարաւոր երազանքների իրականացնողը: Եւ ժամանակակից սերունդը՝ որպէս Առաջին Հանրապետութեան հիմնադիր հայրերի, Պաշ-Ապարանի ու Սարդարապատի հերոսների ժառանգներ,պարտաւոր է ստանձնել և ստանձնում է պատմական այդ առաքելութիւնը: Եւ ուրեմն՝ Կեցցէ՛ հայ ժողովրդի յաղթանակների Մայիսը,
Կեցցե՛ն Պաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարապատի հերոսները,
Կեցցե՛ն Առաջին Հանրապետութեան հիմնադիր հայրերը, և ուրեմն՝
Կեցցէ՛ ազատութիւնը,
Կեցցէ՛ Արցախի Հանրապետութիւնը,
Կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը,
Կեցցե՛նք մենք ու մեր երեխաները, որ ապրում ենք ու շարունակելու ենք ապրել ազատ ևերջանիկ Հայաստանում:
Սիրելի՛ ժողովուրդ,
Սիրելի՛ զինուորներ, սպաներ,
Շնորհաւորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետութեան և Մայիսեան Հերոսամարտի 100-ամեակի առիթով:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետութեանը,
Փա՛ռք Հայաստանի զինուած ուժերին: