ՌԱԿ-Ի ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ
Հոկտեմբերի 2-ը թերեւս ամէնակարեւոր օրն էր տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրութիւններում։ Հայաստանի բազմաթիւ մարզերում՝ քաղաքներում եւ գիւղերում տեղի ունեցան քաղաքապէտերի¸ գիւղապետերի եւ համապատասխանաբար դրանց աւագանիների քուէարկութիւններ¸ որոնք մեծամասամբ անցան բուռն ընտրապայքարի մթնոլորտում¸ քուէարկողների հոծ զանգուածների մասնակցութեամբ։ Բազմաթիւ կուսակցութիւններ¸ հանրութեանը շատ յայտնի կամ բոլորովին անյայտ¸ իրենց թեկնածուներն էին առաջադրել յատկապէս այն բնակավայրերում¸ որտեղ կուսակցական կառոյցներ ունեն։
Ինչպէս տեղեկացուել էր նախապէս¸ Ռամկավար Ազատական կուսակցութիւնը այս անգամ որոշել էր ակտիւօրէն մասնակցել ՏԻՄ ընտրութիւններին ոչ միայն իր ուժերը փորձարկելու¸ այլեւ կուսակցական իր կառոյցները աշխուժացնելու¸ շրջանակներին¸ ակումբներին եւ անդամներին ակտիւացնելու¸ նրանց խորհրդարանական յառաջիկայ ընտրութիւններին նախապատրաստելու առաջադրանքով։
Շուրջ երկու ամիս տեւած եռանդուն աշխատանքներից յետոյ սպասելիքները արդարացան եւ արդիւնաւորուեցին։ ՌԱԿ-ի Եղվարդի¸ Վանաձորի¸ Սպիտակի¸ Եղեգնաձորի¸ Սեւանի¸ Վարդենիսի¸ Սիսիանի եւ 2 Մասիսի ակումբներն ու շրջանակները¸ ՌԱԿ Հանրապետական վարչութեան հաստատմամբ առաջադրել էին իրենց թեկնածուներին¸ որոնք¸ ըստ ամենայնի¸ աշխատել էին հրաշալի՝ համապատասխան պուքլէտներով եւ փոսթէրներով¸այցելութիւններով¸ հանդիպումներով եւ նոյնիսկ բացօթեայ համերգով (Եղեգնաձոր) իրենց շուրջ էին համախմբել համակիրների հոծ խմբեր։ Եւ չուշացաւ արդիւնքը՝ ՌԱԿ առաջադրուած 11 թեկնածուներից 10-ը՝ անցան ընտրական շեմը¸ ոմանք ձայների քանակով առաջատարների շարքում¸ փաստելով կուսակցութեան կենսունակութիւնը նաեւ մարզերում ու շրջաններում։
Ստորեւ՝ ՏԻՄ ընտրութիւններում յաղթանակ տարած ՌԱԿ թեկնածուների ցուցակը՝ ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի պաշտօնական յայտարարութեան.
Արման Վարդանի Գրիգորեան՝ քաղաք Սիսիան
Ռաֆֆիկ Մհերի Զոհրապեան՝ քաղաք Եղվարդ
Հայկ Գագիկի Մկրտչեան՝ քաղաք Եղվարդ
Խոսրով Սամուէլի Ստեփանեան՝ քաղաք Եղվարդ
Նորիկ Լեւիկի Խալաֆեան՝ քաղաք Սեւան
Արտաշ Ռաֆֆիկի Այվազեան՝ քաղաք Եղեգնաձոր
Տիգրան Համլէտի Յակոբեան՝ քաղաք Սպիտակ
Հրանդ Դանիէլի Բաղդասարեան՝ Շիրակ¸ գիւղ Կամօ
Վարդան Դաւիթի Դաւթեան՝ քաղաք Վարդենիս
Իսկ ինչ վերաբերում է Վանաձոր քաղաքի ընտրութիւններին¸ որտեղ ՌԱԿ-ի թեկնածու Նելլի Գիւլզադեանը մասնակցում էր Հայաստանի Հանրապետական կուսակցութեան համամասնական ցուցակով¸ օրէնքով նախատեսուած ինքնաբացարկների ժամկէտի լրումից առաջ¸ յառաջիկայ օրերին¸ կամփոփուեն արդիւնքները¸ եւ վստահաբար նա կը դառնայ քաղաքի աւագանու անդամ։
ՌԱԿ ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ