ՌԱԿ Գերագոյն խորհրդի նախագահ ընկեր Վարդան Նազիրեանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի կողմից պարգևատրուել է Երախտագիտութեան մետալով:
Պարգևատրման հանդիսաւոր արարողութիւնը տեղի է ունեցել Կիրակի՝ 28 Յունուարի 2018-ին:
Երախտագիտութեան մետալը շնորհւում է պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունէութեան, առողջապահութեան, կրթութեան, մշակոյթի բնագաւառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ աւանդի, բազմամեայ նուիրումի եւ արգասաբեր աշխատանքի համար: